Լե Պեն. «Ես խաղաղ հարաբերություններ եմ ուզում Ռուսաստանի եւ ԱՄՆ–ի հետ»
Ֆրանսիայի նախագահական ընտրություններում երկրորդ փուլ անցած «Ազգային ճակատ» աջ կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հայտարարել է, որ խաղաղ հարաբերություններ է ուզում ՌԴ–ի եւ ԱՄՆ–ի հետ։
«Ես խաղաղ հարաբերություններ եմ ուզում բոլոր երկրների հետ, ես դա ուզում եմ ԱՄՆ–ի հետ, ուզում եմ Ռուսաստանի հետ, ես ուզում եմ դա Մեծ Բրիտանիայի հետ»– հայտարարել է Լե Պենը TF1 հեռուստաալիքի եթերում։ Նա նաեւ նշել է, որ հարգում է բոլոր պետություններին։
Լե Պենը հայտարարել է, որ իրեն համարում է թեկնածու, ով ի վիճակի է նորմալ հարաբերություններ հաստատել բոլոր երկրների հետ։ Նրա խոսքերով, յուրաքանչյուր երկիր, ինչպես եւ Ֆրանսիան, մյուս երկրների կողմից հարգանք է ակնկալում։ Բացի այդ, Լե Պենը քննադատել է այն, թե ինչպես է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոսում Ռուսաստանի մասին։
Կիրակի օրը Ֆրանսիայում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Նախագահի պաշտոնին հավակնում էին տասնմեկ թեկնածու։
ՆԳՆ վերջնական տվյալների համաձայն, առաջին փուլի արդյունքներով, «Հառաջ» կուսակցության առաջնորդ, էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը հավաքել է ձայների 24,1%-ը, «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը՝ 21,3%: Նրանք երկուսով կպայքարեն երկրորդ փուլում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է