Թուրք վերլուծաբան. «Հայկական և քրդական հարցերը Էրդողանից բացի ոչ ոք չի կարող լուծել»
Թուրքական «Sabah» իշխանամետ թերթի վերլուծաբան Ռասիմ Օզալ Քյութահյալըն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ապրիլքսանչորսյան ուղերձին` այն բնութագրելով «շատ ազդեցիկ ու խղճով»:
«Հասկանալ Էրդողանի 1915-ի ուղերձը» հոդվածում Քյութահյալըն պնդում է, որ այդ ուղերձի ամեն մի բառը խնամքով ընտրված է տեքստի ամենակարևոր հատվածը համարելով հետևյալը.
«Կրկին հիշում եմ 20-րդ դարասկզբին իրենց կյանքը զոհած օսմանցի հայերին։ Ալլահին խնդրում եմ, որ խաղաղություն պարգևի 1-ին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում մահացած միլիոնավոր օսմանյան քաղաքացիների հոգիներին»։
«Մեր երկրում հայ համայնքի խաղաղությունը, անվտանգությունը և երջանկությունը մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունի։ Մենք չենք հանդուրժի մեր հայ քաղաքացիներից որևէ մեկի օտարացումը, մեկուսացումը կամ խորթ քաղաքացու լինելու զգացողությունը»։
Հոդվածում ասվում է, որ Էրդողանը առաջինն էր, ով 2014-ի ուղերձով կոտրեց հին Թուրքիայի ֆաշիստական մտածողության կարծրատիպը: 2014-ին պարզ դարձավ, որ այլևս չի կարող այս հարցում վերադարձ լինել նախկին կարծրատիպային մոտեցմանը:
Հեղինակի խոսքով Էրդողանի շնորհիվ արդեն ոչնչացվել է քեմալիզմի վերջին տաբուն հանդիսացող 1915-ի ժխտումը, և այս տարի ևս կրկին պարզ դարձավ, որ այլևս անցյալին վերադարձ չի կարող լինել:
«Թուրքիան կայսրության իրավահաջորդ երկիր է, իսկ Էրդողանը այդ կայսերական ուղեգծին հետևող պետական գործիչ է:
...երիտթուրքերից մնացած ժխտողական զառանցանքները միայն փոքրացնում են մեր երկիրը: 1915-ին ֆաշիստ իթթիհաթականների կոտորածին զոհ գնացած հայերի թոռներին ևս մեկ անգամ ողջ ժողովրդով ցավակցում ենք»,- գրել է Քյութահյալըն:
Վերջում թուրք վերլուծաբանը պնդել է, թե հայկական և թե քրդական հարցը Էրդողանից բացի որ ոք չի կարող լուծել:
«Իհարկե 102-րդ տարվա հետ մեկտեղ կրկին փոխադարձ ֆանատիկությունից բխող դժվարություններ, «մակընթացություններ ու տեղատվություններ» կլինեն: Սակայն Էրդողանը, որին ընդունում է թուրք ժողովրդի մեծամասնությունը, մինչ այսօր կարողացել է հաղթահարել բոլոր տեսակի դժվարությունները: Էրդողանը ոչ թե ժողովրդին հետևից հրող, այլ հակառակը` հասարակությանը առաջնորդող և հարկ եղած դեպքում ժողովրդին համոզող առաջնորդի կերպար է: Ահա այդ պատճառով և՛ քրդական հարցը, և՛ հայկական հարցը էրդողանից բացի ոչ ոք չի կարող լուծել: Մեր խելամիտ հայ և քուրդ քաղաքացիները սա պետք է հասկանան»,- եզրափակվում է հոդվածը:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...