Էրդողանը դժգոհել է միջազգային մամուլից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դժգոհել է միջազգային մամուլից՝ նրան մեղադրելով «Թուրքիայի հաջողությունները միտումնավոր նվազեցնելու» մեջ։
Թուրքիայի նախագահը դժգոհ է այն բանից, թե ինչպես են միջազգային ԶԼՄ-ները ներկայացնում Թուրքիան, միեւնույն ժամանակ բարձր է գնահատել Թուրքիայի մեդիաները։ «Թուրքիայի հաջողությունները միտումնավոր չեն լուսաբանվում միջազգային մամուլում»,- ասել է Էրդողանը։ «Մենք ցանկանում ենք ավելի բազմակարծիք Թուրքիա՝ էլ ավելի ազատ մամուլով։ Մեզ հարկավոր է մամուլ, որտեղ կարելի է արտահայտել բոլոր գաղափարները»,- ասել է նա, տեղեկացնում է «Անադոլու»-ն։
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները եւ Եվրոպական միությունը լուրջ անհանգստություն են հայտնում Թուրքիայում ԶԼՄ-ների ազատության առնչությամբ։
Լրագրողների պաշտպանության կոմիտեն Թուրքիան անվանել է լրագրողների ամենավատ բանտն աշխարհում երրորդ տարին անընդմեջ։ Freedom House-ի «Ազատությունն աշխարհում 2019 թվականին» զեկույցում ասվում է, որ Էրդողանի Արդարություն եւ զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) «վերահսկողություն է հաստատել» ԶԼՄ-ների հանդեպ 2002-ին իշխանության գալուց հետո՝ նշելով կանխակալ լուսաբանումները թուրքական ԶԼՄ-ներում, որոնց մեծ մասը պատկանում է երկրի կառավարող կուսակցության հետ կապված բիզնեսին։
Բայց Էրդողանը եւ ԱԶԿ-ն հավաստիացնում են, որ թուրքական ԶԼՄ-ները «ամենաազատն են աշխարհում», եւ ասում են, որ ոչ մի լրագրող բանտարկված չէ իր պրոֆեսիոնալ գործունեության համար։
Էրդողանը նաեւ լուրջ անհանգստություն է հայտնել ինտերնետի առիթով՝ ասելով, որ այն հանգեցրել է ապատեղեկատվության ավելի մեծ քանակի, քան երբեւէ։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո