Զուրաբիշվիլին մեղադրել է Ռուսաստանին «ամենօրյա սադրանքների» համար
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ֆրանսիայում MEDEF միջազգային համաժողովին իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը պետք է նվազեցնի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից, գրում է РИА Новости-ն:
Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանը համառորեն շարժվում է դեպի Եվրոպա, այդ իսկ պատճառով երկիրը պետք է նվազագույնի հասցնի Մոսկվայի ազդեցությունը:
«Մենք պետք է առավելագույն ջանքեր գործադրենք, որպեսզի նվազեցնենք Ռուսաստանից ունեցած տնտեսական կախվածությունը, քանի որ ակնկալում ենք մեր տնտեսության մեջ ավելի շատ եվրոպական ներդրումներ, ավելի շատ եվրոպացի զբոսաշրջիկներ մեր տարածաշրջանում, մեր արտադրանքի ավելի մեծ սպառում եվրոպացիների կողմից»,- նշել է նախագահը:
Բացի այդ՝ իր ելույթի ժամանակ նա մեղադրել է Ռուսաստանին ամենօրյա սադրանքների համար:
«Ռուսաստանը խաղում է մեր նյարդերի հետ և ցանկանում է մեզ համար շրջանակներ գծել, որոնց պարագայում Վրաստանը կորցնում է իր գլխավոր նվաճումները՝ կայունությունը, ժողովրդավարությունն ու եվրոպական ուղին»,- հավելել է Զուրաբիշվիլին:
Նախօրեին Euronews-ին տված հարցազրույցում նա հայտնել էր, որ ռուսական կողմի դիրքորոշման փոփոխությունը կարող է Մոսկվայի ու Թբիլիսիի միջև շփումների վերականգնման հիմք հանդիսանալ: Նրա խոսքով՝ Ռուսաստանը պետք է հասկանա, որ երկխոսությունը չպետք է հարկադրանքների վրա կառուցվի:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո