Էրդողանը չի բացառել F-35-ի փոխարեն Սու-35-ի եւ Սու-57-ի գնումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել ամերիկյան F-35-ի փոխարեն ռուսական Սու-35 եւ Սու-57 կործանիչներ ձեռք բերելու հնարավորությունը, հայտնում է NTV հեռուստաալիքը:
Երեքշաբթի Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այցելել է ՄԱԿՍ-2019 ավիասրահ: Նա հետաքրքրվել է ռուսական Սու-35 եւ Սու-57 կործանիչներով եւ դրանք գնելու հնարավորությամբ:
«Իսկ ինչո՞ւ ոչ: Չէ՞ որ մենք աննպատակ չենք եկել: ԱՄՆ վերջնական որոշմանը (F-35-ի հետ կապված) տեղեկանալուց հետո սեփական քայլերը կանենք: Մենք մտահոգություն չունենք այն թեմայով, թե ինչ կպատահի, եթե այստեղ չստացվի: Ամեն ինչ կլինի: Շուկան մեծ է, որտեղ կկարողանանք մեզ ապահովել այն ամենով, ինչ մեզ անհրաժեշտ է»,- թուրք լրագրողներին ասել է Էրդողանը՝ պատասխանելով ռուսական կործանիչների գնման հնարավորությանն առնչվող հարցին:
Ռուսական օդանավերի հանդեպ Էրդողանի հետաքրքրությունը կապված է այն փաստի հետ, որ ԱՄՆ-ն վերջերս Անկարային հանել էր F-35 կործանիչների մատակարարումների ծրագրից՝ ի պատասխան Թուրքիայի կողմից ռուսական Ս-400-ների գնման: Չորեքշաբթի ՌԴ Ռազմա-տեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաեւը հայտնել էր, որ Անկարան հետաքրքրվում է Սու-35-ի կամ Սու-57-ի մատակարարումներով:
Су-35-ը, որը 4++ սերնդի ռուսական բազմաթիրախային կործանիչ է, մատակարարվում է Չինաստան, առաջիկայում բացառված չէ նաեւ Ինդոնեզիա, Հնդկաստան եւ Մալայզիա արտահանումը:
Су-57-ը 5-րդ սերնդի ռուսական կործանիչ է: Նախօրեին մեքենան, որն առաջին անգամ ցուցադրվել էր ՄԱԿՍ ցուցասրահում, զննել են Վլադիմիր Պուտինը եւ նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո