Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ) Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար Աֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններում Պատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ) Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոն
Աշխարհ

Die Zeit․ «Մակրոն» խոստումնալից ստարտափը

Էմանուել Մակրոնի կարիերան կառուցվել է ավանդական ֆրանսիական վերնախավի շրջանակներում։ Այդուհանդերձ, նրան ընկալում են որպես թարմ օդի հոսք։ Die Zeit-ի կայքում իր հոդվածում Աննիկա Ժուարեսը ներկայացնում է այն հինգ պատճառները, որոնց շնորհիվ Մակրոնին հաջողվել է դառնալ նախագահական ընտրությունների ֆավորիտը։

«39-ամյա Մակրոնը կարող է դառնալ Ֆրանսիայի ամենաերիտասարդ նախագահը, մարդ, որին դեռ երեք տարի առաջ ոչ ոք չէր ճանաչում։ նրա տարիքը նրան ապահովում է թարմության աուրայով։ Նրա օգտին է նաեւ այն, որ նա չի պատկանում ավանդական կուսակցություններից ոչ մեկին։ Մոտ մեկ տարի առաջ նա հիմնել է իր սեփական շարժումը՝ նույնիսկ ոչ կուսակցություն, քանի որ Մակրոնը ձգտում է հեռու մնալ քաղաքական չարչրկված հասկացություններից։ Ի վերջո, ֆրանսիացիները արդեն մինչեւ կոկորդները կուշտ են հին կուսակցություններից ու քաղաքական գործիչներից»,- գրում է հեղինակը հաջողության առաջին պատճառի մասին։

Հետո՝ «Մակրոնին հաջողվել է ճիշտ ներկայացնել ինքն իրեն որպես նոր անկախ թեկնածու՝ չնայած նա հին աղվես է քաղաքականության մեջ՝ սկզբում նա եղել է Ռոթշիլդների մոտ բանկիր, հետո՝ լիբերալ տնտեսական հանձնաժողովի անդամ՝ կոնսերվատիվ կուսակցության ներկայացուցիչ նախագահ Սարկոզիի մոտ , հետո ՝ Օլանդի խորհրդականը ու վերջում՝ էկոնոմիկայի նախարար։

Մակրոնն ինքը հավաստիացնում է, որ ինքը ոչ աջերի, ոչ ձախերի ներկայացուցիչը չէ։ Ժուարեսը ճշգրտում է՝ երկու ճամբարներն էլ կարող են նրա ծրագրում իրենց համար ինչ-որ բան գտնել, ու հենց դա է նա հաջողության երկրորդ պատճառը։

Երրորդ պատճառը՝ Մակրոնը հաջողությամբ իրեն ներկայացրել է որպես մարդ, որը «հասկանում է կանանց»։ «Ֆրանսիացիները, մանավանդ ֆրանսուհիները համակրում են Մակրոնին ու նրա կնոջը, որը նրանից 24 տարով մեծ է։ Ֆրանսիայի նախագահների բոլոր ինտրիգներից հետո՝ որպես կանոն երիտասարդ կանայց մասնակցությամբ, նրա ամուսնությունը Բրիջիտի հետ կարելի է ասել ֆեմինիստական տպավորություն է թողնում,- ասվում է հոդվածում,- Մակրոնի կինը, նրա ֆրանսերենի նախկին ուսուցչուհին, նախագահի թեկնածուին դարձնում է ավելի փորձառու ու պատկառելի»։

«Մակրոնի մրցակիցը՝ Մարին Լը Պենը, իրավացի էր իր դիտարկումներից մեկում,երբ Մակրոնը իր հեռուստաբանավեճերի ժամանակ երկար խոսում էր նախագահի առաջ կանգնած խնդիրների մասին, ոչ ոք չէր կարողանում հասկանալ, թե նա կոնկրետ ինչ նկատի ունի։ «Դուք արդեն 7 րոպե խոսում եք, իսկ ես չեմ կարողանում որսալ ձեր մտքերի ընթացքը»,- ասել է Լը Պենը։ Մակրոնն իրոք վարպետորեն կարողանում է մտքերը շատ քողարկված ձեւով ձեւակերպել։ Նա ասում է «հեղափոխություն», բայց նկատի ունի խորհրդարանականների քանակության կրճատումը՝ պահանջ, որը աշխարհի պես հին է։ Խոսում է «քաղաքականության մեջ նոր մեկնարկի մասին» ՝ նկատի ունենալով իրեն, սակայն իրականում նա արդեն զբաղեցրել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը»,- գրում է լրագրողը, կարծելով, որ այդ ունակությունը օգնել է Մակրոնին ու դարձել ընտրություններում նրա հաջողության չորրորդ պատճառը։

«Մակրոնը գովազդի վարպետ է»,- այսպես է հոդվածագիրը ձեւակերպում անկախ թեկնածուի հաջողության հինգերորդ պատճառը։ «Քաղաքագետները, սոցիոլոգները, ընտրական ստրատեգները համամիտ են մի հարցում՝ Մակրոնը փայլուն ձեւով է վաճառում «Մակրոն» կոչվող արտադրանքը։ Նա խաղում է ֆրանսիացիների ակնկալիքների վրա՝ սոցիալական Եվրոպա, երկկուսակցական համակարգի գերիշխանության ավարտ, նոր դեմք, հաշտեցնող արտահայտություններ։ Նրա թիմի անդամները չեն ամաչում նրա «Առաջ» շարժումը կոչել «հաջողակ ստարտափ՝ աճի մեծ պոտենցիալով»։ Նրա ստրատեգներն ու խորհրդականները արդեն ծրագրել են առաջիկա երկու շաբաթները, որոնցից հետո կայանալու է վճռորոշ մենամարտը»,- ամփոփում է լրագրողը։

 NEWS.am