Վրաստանի իշխանությունները ՌԴ-ից զբոսաշրջիկների թվի կրճատումից տուժած հյուրանոցներին փոխհատուցում կտրամադրեն
Վրաստանի իշխանությունները դրամական փոխհատուցում կտրամադրեն Աջարիայի հյուրանոցների տերերին, որոնք տուժել են Ռուսաստանից երկրի այցելող զբոսաշրջիկների թվի կրճատման հետևանքով, գրում է msn.com-ը՝ Վրաստանի էկոնոմիկայի նախարարությանը հղումով:
Գերատեսչության հաղորդմամբ՝ պետության կողմից օգնությունը կդրսևորվի վարկերի տոկոսադրույքների համաֆինանսավորման տեսքով այն անհատ ձեռներեցների համար, որոնք դժվար նյութական կացության մեջ են հայտնվել:
Ավելի վաղ Վրաստանում հյուրանոցատերերը Ռուսաստանից տուր-փաթեթների կրճատման դիմաց փոխհատուցում էին պահանջել: Նրանք նման պահանջով դիմել էին կառավարությանը՝ հայտարարելով, որ ռուս-վրացական հարաբերությունների վատթարացման պատճառով զբոսաշրջային բիզնեսը ձախողման եզրին է:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ու Վրաստանի հարաբերությունները սրվել էին հունիսի 20-ի իրադարձություններից հետո, երբ ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին, նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:
Հունիսի 20-ի գիշերը ցուցարարները փորձել էին գրոհել խորհրդարանի շենքը, որից հետո նրանց դեմ ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ էր կիրառվել, ինչի հետևանքով 240 մարդ տուժել էր: Բախումներից հետո 305 մարդ բերման էր ենթարկվել:
Ռուսական իշխանությունները, ռուս զբոսաշրջիկների անվտանգությունից ելնելով, անժամկետ արգելել էին երկկողմ չվերթները: Կրեմլից հայտնել են, որ թռիչքները կվերսկսվեն, երբ «Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությանը սպառնացող բոլոր գործոնները վերանան»: Հայտնի է, որ լարված իրավիճակի ֆոնին ռուս զբոսաշրջիկները զանգվածաբար հետ են վերադարձնում դեպի Վրաստան տոմսերը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո