«Ստոր անհավատներ». թուրք օգտատերերի արձագանքը Լավրովի հայտարարությանը
Համացանցի թուրքական տիրույթի ազգայնական հատվածում լայն արձագանք է ստացել Թուրքիայի մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, ինչպես նաև ռուսական հրթիռակոծությունները Սիրիայի Իդլիբ նահանգում։
Լավրովն ասել էր, որ պաշտոնական Մոսկվան վաղուց էր Անկարային զգուշացրել Սիրիայի Իդլիբ նահանգը ռմբակոծելու մասին: Նաև նշել էր, որ թուրք զինվորների ներկայությունն Իդլիբում այդպես էլ չօգնեց ահաբեկիչների հարձակումների կանխմանը։
Թուրք ազգայնական օգտատերերը, ցավագին ընդունելով Լավրովի հայտարարությունը, ինչպես նաև Ռուսաստանի հրթիռակոծություններն Իդլիբում, կոշտ մեկնաբանություններով են հանդես եկել:
Ստորև ներկայացնում ենք դրանցից ամենաուշագրավները:
Türkmen
«Այ քեզ բան, սա էլ Ռուսաստանն է։ Սրանից հետո ռուսները մեզ բարեկա՞մ են, թե՞ թշնամի։ Մենք պետք է զգույշ լինենք»:
Talhaaa
«Ստոր անհավատներ, հիմա դուք հարձակվում եք երեխաների ու կանանց վրա, թե՞ ձեր կողմից ահաբեկչական համարվող կազմակերպությունների»։
Büyükdoğu
«Անողոք Ռուսաստանը վաղուց է Իդլիբի վրա հարձակվում»:
Hıghlander.
«Նախ ապացուցեք, որ այնտեղ կա «Հայաթ Թահրիր աշ Շամ» ահաբեկչական կազմակերպությունը, որը խախտում է խաղաղությունը։ Լրատվամիջոցներում այդպիսի ապացույցներ չկան»:
Mehmet
«Այդ ռուսներն են, որ հարվածում են մեր կողմից աջակցություն վայելող ընդդիմությանը»։
Ahmet
«Ռուսներին հավատալ պետք չէ»:
Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ