Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդում Ուկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. Զելենսկի Ռանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համար ՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինա Նրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենք Ձեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եք Գեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել Կրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը S&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարը Երևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվ Երևանն ազատ է ՀԱՊԿ-ն լքելու որոշում կայացնելու հարցում Չինաստանը պետք է արձագանքի. Զելենսկի

Մարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդումՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. ԶելենսկիՌանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համարՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդըS&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարըԵրևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվԵրևանն ազատ է ՀԱՊԿ-ն լքելու որոշում կայացնելու հարցումՉինաստանը պետք է արձագանքի. ԶելենսկիՀԱՊԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը սպառված է, գոհ կլինեմ, եթե մեզ հեռացնեն կազմակերպությունից. վարչապետՆոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումըԴավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղըՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքըԴատական համակարգը շարունակում է մնալ նախկին վերնախավերի շահերի պաշտպանը․ ՓաշինյանՍեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներՊուտինը հույս ունի, որ մենք հոգնել ենք․ ԶելենսկիԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներն անցնելու են Նռնաձոր-Ագարակ երթուղով. վարչապետը մանրամասներ է հայտնել նախագծի վերաբերյալՆորվեգիան ծրագրում է 2027-ին Ուկրաինային հատկացնել 9,2 մլրդ դոլարՉինական ընկերությունը ստեղծել է մոծակներ ոչնչացնող ԱԲ-լազերՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին«Կիևը ջինին բաց թողեց, դե ստացեք պատասխանը»․ Պուտինը սպառնացել է2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերն անօրինական ենՈւզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցըՊետք է վերջ տանք Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացինՄտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029-ի ընթացքում. վարչապետՂազախստանի նախագահամետ «Ադիլետ» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 71%-ըՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցերՉորրորդ Հանրապետությունը հիմնադրված է. Նիկոլ ՓաշինյանԳվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով«Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ըՏնտեսական պատերազմի շարունակման դեպքում «անգամ մեկ կաթիլ նավթ չի արտահանվի» Հորմուզի նեղուցով. ՌեզայիՀՀ և ԱՄՆ մասնագետները ներկայացրել են փաստահենք քաղաքականության մշակման համատեղ նախագիծըՎթարային ջրանջատում Աբովյան քաղաքումՄեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. ՓաշինյանԶբոսաշրջիկների թիվն աճում է՝ ծախսերը՝ նույնպես Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է. վարչապետԴուբայում բնակարանների ձեռքբերման գործարքները կտրուկ նվազել ենՈւկրաինայի պաշտպանության նախկին նախարարը խոսել է իր պաշտոնանկության պատճառների մասինՆոր լուսավորություն՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգումՎերականգնվում և արդիականացվում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճըՈւսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումըՏավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել էՄ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիրՀրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներ

ԱԺ մեծամասնության ճեղքումը բերելու է լուրջ փոփոխությունների․ քաղաքագետ

Tert.am-ը գրում է․

«Ուղիղ ժողովրդավարության մասին հայտարարությունն ընդամենը հերթական դեմագոգիան, պոպուլիզմն էր, որը առաջ չգնաց, մեխանիզմի չվերածվեց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հարցի հանրաքվեով լուծմանը: Քաղաքագետի կարծիքով՝ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ կառավարության դիրքորոշումն, ըստ էության, արդեն բերել է խորհրդարանական մեծամասնության ճեղքման, որն ըստ նրա՝ քաղաքական դաշտի շատ լուրջ փոփոխությունների պատճառ կդառնա: «Եթե ճեղքումը բավականին զգալի լինի, այդ դեպքում մենք արդեն գործ կունենանք խորհրդարանական մեծամասնության փլուզման հետ, իսկ խորհրդարանական մեծամասնության փլուզումը խորհրդարանական ճգնաժամ է նշանակում: Ըստ Սահմանադրության՝ եթե կառավարությունը չի ունենում մեծամասնություն, արդեն նոր կառավարության խնդիր է առաջանում, իսկ եթե դա էլ չի հաջողվում, նոր խորհրդարանական ընտրություններ»,- նշեց Ստեփան Դանիելյանը:

- Պարոն Դանիելյան, «թավշյա հեղափոխությունից» հետո իշխանությունները հայտարարում էին Հայաստանում ուղիղ ժողովրդավարության գործիքներ ներդնելու մասին, մասնավորապես, հանրաքվեների միջոցով այս կամ այն հարցերին լուծումներ տալը: Սակայն, Ամուլսարի հարցի դեպքում, կարծես, նման սցենար չի քննարկվում կառավարությունում:

- Ուղիղ ժողովրդավարությունը Նիկոլ Փաշինյանի կողմից շահարկվում էր, որպեսզի հիմնավորի հանրային ճնշումների միջոցով իշխանությունների վրա ազդելը և արդյունքում նաև իշխանափոխությունն իրականացնելը: Սա ավելի շատ հռետորական դաշտում էր և իր գործողություններին ինչ-որ իրավական հիմք տալու համար էր: Սակայն, ուղիղ ժողովրդավարությունը դա և՛ փիլիսոփայություն է, և՛ աշխարհայացք է, և՛ իրավական մեխանիզմներ են, որոնք շատ երկրներում կիրառվում են՝ հատկապես տեղական խնդիրները լուծելու համար: Ամենահայտնին Շվեյցարիայի օրինակն է: Բայց մենք տեսանք, որ ինչպես շատ խոստումներ՝ Սահմանադրության փոփոխություն, կուսակցությունների մասին օրենք և այլն, ուղղակի քարոզչական բնույթ ունեին: Իրավական դաշտի փոփոխություն տեղի չունեցավ: Ավելին, երբ այդ գործողությունները շարունակվեցին՝ ճանապարհ փակել և այլն, ինքն արդեն նախկին իշխանությունների նման փորձում է ուժ կիրառել: Ուղիղ ժողովրդավարությունն այն չէ, որ ամեն մեկը վեր է կենում և ինչ ուզում անում է, ուղիղ ժողովրդավարությունը հանրաքվեների օրենքի փոփոխությունն է, որը Հայաստանում տեղի չունեցավ: Այսինքն՝ այդ ուղիղ ժողովրդավարությունը հերթական դեմագոգիան, պոպուլիզմն էր ընդամենը, որը առաջ չգնաց, մեխանիզմի չվերածվեց:

- Ինչ եք կարծում, Ամուլսարի հարցը կարո՞ղ է քաղաքական մեծ օրակարգ դառնալ կամ սկիզբ դնել քաղաքական մեծ օրակարգի:

- Այն արդեն դարձել է՝ մի քանի պատճառով: Առաջինը՝ Նիկոլ Փաշինյանին սատարող ուժերի մեջ առաջատար դեր ունեին բնապահպանները, որոնք հանրային գործունեության, ակտիվիզմի փորձ ունեին: Փաստորեն, այդ ամբողջ շերտը Նիկոլ Փաշինյանի համար մեկ պաշտպաններից մեկն էր, որը հիմա դառնում է Նիկոլ Փաշինյանի համար մեկ թշնամին: Երկրորդ պատճառը, որը դեռևս այդքան էլ լուրջ չի ընկալվում հանրության կողմից, խորհրդարանական մեծամասնության ճեղքումն է: Խորհրդարանական մեծամասնությունն, ըստ էության, արդեն ճեղքվել է:

- 5-6 պատգամավորի՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ արտահայտվելը ճեղքո՞ւմ եք համարում:

- Այո, 5-6 պատգամավորների դեմ արտահայտվելը ճեղքում եմ համարում, ավելի շուտ՝ մի քանի տասնյակ պատգամավորների լուռ մնալը նույնպես ճեղքում է նշանակում: Կարծում եմ՝ այդ մարդիկ դեռևս խուսափում են կարծիք հայտնել, և դեռ պարզ չէ՝ նրանց որ մասը որտեղ կհայտնվի: Եթե ճեղքումը բավականին զգալի լինի, այդ դեպքում մենք արդեն գործ կունենանք խորհրդարանական մեծամասնության փլուզման հետ, իսկ խորհրդարանական մեծամասնության փլուզումը խորհրդարանական ճգնաժամ է նշանակում: Ըստ Սահմանադրության՝ եթե կառավարությունը չի ունենում մեծամասնություն, արդեն նոր կառավարության խնդիր է առաջանում, իսկ եթե դա էլ չի հաջողվում, նոր խորհրդարանական ընտրություններ: Սա սպասելի էր, ոչ ոք չէր կարող կանխատեսել, թե դա կլինի Ամուլսարի հարցը կամ այլ մի հարց, բայց կանխատեսելի էր, որ որևէ մի հարց բերելու է նման ճեղքման, որովհետև «Իմ քայլը» խմբակցությունում հայտնված մարդիկ քաղաքական թիմ չէին ներկայացնում, դա պահի ազդեցության տակ ձևավորված մարդկանց խումբ էր: Հիմա, երբ քաղաքական խնդիր է առաջանում, բնականաբար, ճեղքվածք է առաջանում, որովհետև դա կուռ, գաղափարախոսություն ունեցող թիմ չէ: Այդ ճեղքումը բերելու է քաղաքական դաշտի շատ լուրջ փոփոխությունների: Այսօր մարդիկ դեռ լավ չեն պատկերացնում դրա հետևանքները:

- Ձեր կանխատեսմամբ՝ հնարավոր խորհրդանական ճգնաժամն ի՞նչ ժամանակահատվածում կլինի:

- Չեմ կարող ասել՝ առաջիկա ամիսների հարց է, թե մեկ տարվա ընթացքում, բայց առաջին տպավորությունն այն է, որ այս գործընթացը կարող է բավականին արագ ընթանալ»։