Հենց ինձ վիրավորեն հայ լինելու համար, Էրդողանի ուղերձն եմ ցույց տալու. Քարոլին Ֆիշեքչի
Ստամբուլահայ սկանդալային նկարիչուհի Քարոլին Ֆիշեքչին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ապրիլի 24–ին հայերին ուղղված ուղերձի հետ կապված հեգնական գրառում է կատարել Twitter–ում։
«Սրանից հետո ինձ Հայաստան վռնդողներին, հայ լինելու համար վիրավորողներին Էրդողանի ուղերձն եմ ցույց տալու»,–գրել է Քարոլին Ֆիշեքչին՝ մեջբերելով Էրդողանի հետեւյալ արտահայտությունը. «Թույլ չենք տալու, որ մեր գեթ մեկ հայ քաղաքացու որպես օտար վերաբերվեն, թույլ չենք տալու, որ մեր գեթ մեկ հայ քաղաքացի իրեն երկրորդ կարգի քաղաքացի զգա»։
Նշենք, որ Թուրքիայի նախագահը ապրիլի 24–ին Թուրքիայի հայերին ուղղված հայտարարությամբ է հանդես եկել, որում ընդամենը ցավակցություն է հայտնել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սպանված հայերի ժառանգներին։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը