Արեք թողեք էսի իմ մեջ, մեծ բեռ հելավ իմ վրից. Առաքել Մովսիսյանը ներգրավված է քաղաքապետի ընտրություններում
Պարտավոր չի, որ պաշտոն ունենամ, կամ էլ վազում եմ պաշտոնի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս), ով նոր խորհրդարանում չի վերընտրվել:
Հարցին, թե ինչո՞վ է պատրաստվում զբաղվել ԱԺ-ից դուրս մնալուց հետո, նա պատասխանեց. «Արեք թողեք էսի իմ մեջ: Ես 27 տարվա մեջ առաջին անգամ վայելում եմ իմ հանգստությունը: Մեծ բեռ հելավ իմ վրից: Թող հանգստանամ, հետո կհանդիպենք»:
Հարցին, թե ինչի՞ց է հանգստանում, որպես պատգամավոր շա՞տ էր աշխատում, Առաքել Մովսիսյանն արձագանքեց. «Ոչ միայն որպես պատգամավոր, հոգսերը շատ էր, չէի հասցնում իմ առօրյա կյանքով զբաղվելու: Ժողովրդի հետ կապված լիքը հոգսեր ունեի: Լիքը հարցեր կար, որ անլուծելի էր, մենք օգնում էինք, որ լուծվի»:
Առաքել Մովսիսյանը նշեց, որ անփոխարինելի մարդիկ չկան. «Բայց ցանկացած տղա, պատգամավոր կըլնի, թե պաշտոնյա կըլնի, եթե իրա երկրում, թեկուզ պատգամավոր չեղավ, 12 տարի ա, քիչ չի, եթե էս ազգից նեղացավ, ուրեմն ինքը մենակ պաշտոնի համար ա եղել»:
Նա ընդգծեց, որ առանց իմ կարիքի անհրաժեշտության էլ, հիմա ինքը օգում է ՀՀԿ-ին, եւ զբաղվում է քաղաքապետի ընտրություններով. «Ինչքան ժողովուրդ տենում ես, էնքան իմ կողքն ա»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել