Սխալ է իմ անունը կապվել այդ գործի հետ. Նավասարդ Կճոյանը՝ օֆշորի սկանդալի մասին
Սխալ է իմ անունը կապվել այդ գործի հետ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշել է Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը՝ անդրադառնալով օֆշորային սկանդալի մասին հարցին, որտեղ շոշափվում էր նաեւ իր անունը:
Նա ակնհայտորեն չէր ցանկանում պատասխանել լրագրողների հարցերին, ասելով, որ զբաղված է. «Ինձ անհանգստացնում եք»:
Հարցին, թե ի՞նչ նորություն կա օֆշորային սկանդալից, որը կապվում էր նաեւ իր անվան հետ, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն արձագանքեց. «Միգուցե դո՞ւ ասես: Ես տեղյակ չեմ: Դու էլ կարծում ես՝ հնարամիտ հա՞րց ես տվել: Ուրիշ հասցեատիրոջ դիմեք: Սխալ է իմ անունը կապվել այդ գործի հետ»:
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, նա ընդգծեց. «Ես կարծում եմ՝ մերոնք հնարավորինս ամեն ինչ անում են, որ դա այդպես լինի: Ամեն տեղ էլ հայկական համայնքները, ԱԳՆ-ն ջանքեր են թափում, որ ճանաչել տան Ցեղասպանության փաստը»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Մեկնարկել են Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները