Դուլյանը ազատվել է Հանրային հեռուստաընկերությունից
Քիչ առաջ տեղեկություններ տարածվեցին, որ Արմեն Դուլյանը հեռացվել է Հանրային հեռուստաընկերությունից:
ArmDaily.am-ի հետ զրույցում Դուլյանը նշեց, որ դա անակնկալ էր իր համար.«Ինձ այսօր կանչեցին և շնորհակալություն հայտնեցին իմ աշխատանքի համար՝ նշելով, որ չեն ցանկանում, որ ես այլևս վարեմ հաղորդում այնտեղ: Իրենք ավելի երիտասարդ կադրեր են ուզում և փոփոխություններ, ինչին ես կողմ եմ»:
Դիտարկմանը, որ համացանցում քննարկվում է, որ միգուցե սուր գրառումների հետևանքով են ազատել, հաղորդավարն ասաց՝ դժվար.«Թավշյա հեղափոխությունից հետո դժվար գրառումներն առիթ դառնան ազատման: Ինձ այդպիսի բան չեն ասել, և վստահ եմ՝ դա կապ չունի»:
Հարցին՝ որտե՞ղ և ի՞նչ ֆորմատում է պատկերացնում իր հետագա աշխատանքը, պատասխանեց.«Ես կուզեի «Կենտրոն» ՀԸ-ում իմ արած 10 րոպեանոց հաղորդումներից անել:»,-եզրափակեց Դուլյանը:
Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Հանրային հեռուստաընկերության Լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Պետրոս Ղազարյանից, բայց նա արձակուրդում էր և տեղյակ չէր:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ