«Ադրբեջանն Իրանի համար միշտ բարեկամական և եղբայրական պետություն է եղել». Ռոհանի
Իրանը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերությունների և համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերին: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է IRNA գործակալությունը:
Ռոհանիի կարծիքով՝ իրանցի և ադրբեջանցի պաշտոնյաների փոխայցերն արդյունավետ գործիք են հարաբերությունների ընդլայնման համար: Նախագահը նաև հույս է հայտնել, որ կարագանան երկու երկրների միջև համաձայնագրերի կատարման գործընթացները:
«Ադրբեջանի Հանրապետությունն Իրանի համար միշտ բարեկամական և եղբայրական պետություն է եղել, և այս բարեկամությունը երկու երկրների միջև է՛լ ավելի կխորանա»,- ասել է Ռոհանին:
Իր հերթին, Ալիևն ընդգծել է, որ Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և համագործակցությունը Թեհրանի և Բաքվի կողմից ձեռնարկվող «կանոնավոր և պատասխանատու ջանքերի արդյունքում» ընդլայնվում է:
«Ոչ մի կասկած չկա, որ երկու երկրների և ժողովուրդների հարաբերություններն ավելի կամրապնդվեն»,- հավելել է Ալիևը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո