Վրաստանի ՆԳՆ-ը հայտնվել է սկանդալում․ Թբիլիսիում հունիսի 20-ի բողոքի ակցիայի մասնակիցների ձերբակալման կադրերը մոնտաժված են
Վրաստանի ՆԳ նախարարությունը հայտնվել է սկանդալում․ բանն այն է, որ բողոքի ակցիայի մասնակիցների ձերբակալման տեսահոլովակը մոնտաժված է:
Վրաստանի խորհրդարանի առջև հունիսի 20-ի իրադարձությունների կապակցությամբ ձերբակալված National Geographic- ի հետազոտող Բեժան Լորթքիփանիձեի փաստաբանն, ուսումնասիրոելով արյունոտ իրադարձությունների գիշերը նկարահանված պաշտոնական ողջ ժապավենը,պնդում է, որ ՆԳՆ-ն կեղծել է ապացույցները:
Նրա հայտարարությամբ՝ մի քանի ժամ տևողությամբ տեսանյութում իր պաշտպանյալը հայտնվում է ընդամենը 2 կարճ դրվագում: Առաջին դրվագում պարզ երևում է, թե ինչպես են խորհրդարանի ներքին բակից դուրս գալիս ՆԳՆ աշխատակիցները և ուղղություն վերցնում դեպի հատուկ ջոկատայինները: Նրանց կրնկակոխ, աննկատ հետևում են քաղաքացիական հագուստով մարդիկ, ովքեր ճանապարհին բռնի կերպով քաղաքացիական անձանց ներքաշում են ոստիկանական շարասյան մեջ:
Երևույթին ականատես դարձած Բեժան Լորթքիփանիձեն փորձել է օգնել ոստիկանության թիրախ դարձած հերթական քաղաքացուն:
Տեսահոլովակի երկրորդ դրվագում ակնհայտորեն երևում է, որ Լորթքիպանիձեն անշարժ կանգնած է խորհրդարանի առջև: Այդ պահին մոտ կանգնած հատուկ ջոկատայիններից մեկը մոտ տարածությունից կրակում է վահանի հետևում թաքնված կնոջը: Հարվածն այնքան ուժեղ էր, որ կոտրել է վահանը: Քաղաքացիական հագուստով տղամարդիկ կնոջը մոտ կանգնած մի տղամարդու քաշում են իրենց շարքերն այն բանից հետո, երբ նա փորձում է պաշտպանել անօգնական կնոջը: Լորթքիփանիձեն, ըստ կադրերի, կնոջը պաշտպանողներից մեկն է եղել:
Լորթքիփանիձեն այլ կադրերում չի երևում:
Հիմք ընդունելով դիտած տեսահոլովակի բնօրինակը՝ Լորթքիփանիձեի փաստաբանը հայտարարել է, որ ՆԳ նախարարությունն իր պաշտպանյալի «մեղադրանքն» ապացուցելու համար տարածել է կտրատած ու մոնտաժված տարբերակը, որը փաստում է, որ Բեժան Լորթքիփանիձեն ներգրավված է եղել խմբակային բռնությունների մեջ: Ներկայում Լորթքիփանիձեն գտնվում է նախնական կալանքի տակ:

















































Սահակաշվիլիի կողմնակիցները Իվանիշվիլիից պահանջել են ծնկի գալ եւ ներում հայցել
Թբիլիսիում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան, իրավիճակը լարված է (տեսանյութ)
Վրաստանում պետությունը կշարունակի օգնել փոքր ու միջին հյուրանոցներին
Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո