Հայտարարվել է գործի ավարտ․ Վանեցյանը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին
Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի գործը կոծկելու մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին օգոստոսի 6-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Եթե չեմ սխալվում՝ հայտարարվել է գործի ավարտ, առաջիկայում կուղարկվի դատախազություն՝ օրինակությունը ստուգելու համար և հետագա ընթացքը որոշելու համար»,- նշեց նա։
Վանեցյանն ընդգծեց՝ գործը կգնա հրապարակային փուլ և մանրամասները կհանրայնացվեն։
Հիշեցնենք, որ ԱԱԾ–ում քննվող քրեական գործով ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար եւ որպեզ խափանման միջոց ընտրվել է՝ չհեռանալու մասին ստորագրությունը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ