Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայտնաբերվել է 392 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Արսենալի կարևորագույն հաղթանակ Լոնդոն ստադիոնում «Բարսելոնայի» երկրպագուները սխալմամբ հարձակվել են իրենց թիմի ավտոբուսի վրա Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Լատվիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Վրաստանի նոր հոգևոր առաջնորդ է ընտրվել մետրոպոլիտ Շիոն ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները ԱԺ-ն ընդունեց արտահերթ նիստի շրջանակում հրատապ կարգով քննարկված 5 նախագծերը «Բարսելոնայի» ո՞ր խաղացողին ես կցանկանայի հրավիրել «Ռեալ»... Պեդրիին» «Բարսելոնան» հաղթել է «Ռեալին» և հռչակվել Իսպանիայի չեմպիոն Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները հայրենիք են վերադարձել 9 մեդալով Սպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարում հաղթել է Արթուր Ավետիսյանը

Հայտնաբերվել է 392 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱրսենալի կարևորագույն հաղթանակ Լոնդոն ստադիոնում«Բարսելոնայի» երկրպագուները սխալմամբ հարձակվել են իրենց թիմի ավտոբուսի վրաՎտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայումԼատվիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Վրաստանի նոր հոգևոր առաջնորդ է ընտրվել մետրոպոլիտ ՇիոնԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումներըԱԺ-ն ընդունեց արտահերթ նիստի շրջանակում հրատապ կարգով քննարկված 5 նախագծերը«Բարսելոնայի» ո՞ր խաղացողին ես կցանկանայի հրավիրել «Ռեալ»... Պեդրիին»«Բարսելոնան» հաղթել է «Ռեալին» և հռչակվել Իսպանիայի չեմպիոնՀունահռոմեական ոճի հայ ըմբիշները հայրենիք են վերադարձել 9 մեդալովՍպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարում հաղթել է Արթուր Ավետիսյանը Նույնականացման քարտը պարտադիր կդառնա 16 տարեկանիցԵս չեմ կարծում, որ հյուրընկալող երկրի ղեկավարի կարգավիճակով պետք է գրաքննեմ կամ ամեն ինչին պարտադիր արձագանքեմՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի մայիսի 28-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ ղեկավարների նիստինՀանրաքվեի օբյեկտիվ անհրաժեշտություն չկա. Փաշինյանն արձագանքել է ՊուտինինԴուա Լիպան դատի է տվել Samsung-ինՕրբանի պարտությունը թույլ կտա ԵՄ-ին պատժամիջոց սահմանել Կիրիլի նկատմամբԲրիտանական բանակի ռազմական բժիշկներն օդապարիկով վայրէջք են կատարել Ատլանտյան օվկիանոսում Էներգետիկ համակարգի կայունությունն ու անվտանգությունը բարձրացնող նախագիծ է մշակվելԲախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներՖլորիդա նահանգի հարավում բռնկված հզոր անտառային հրդեհները վերահսկողությունից դուրս են եկելԼեյբորիստական կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրում տեղական խորհուրդներում, Ֆարաջի Reform UK-ը առաջընթաց է գրանցում. BBCԻրանն ակնկալում է արտասահմանյան բանկերում իր ակտիվների անհապաղ ապատասառեցումԱԺ-ն քննարկել է Ծովինար Վարդանյանի հեղինակած նախագիծըՔանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագիծ է մշակվելՊե՞տք է հրապարակվի զոհված հերոսի մասին տեղեկատվություն, եթե ծնողը դեմ էՄետրոյի շաբաթը թվերով. տոմսային համակարգը շարունակելու է գործել մի քանի տարբերակովՀայաստանը և ԱԶԲ-ն ստորագրել են COP17-ի կազմակերպմանը աջակցող հուշագիրՈւնեցել ենք բիոմետրիկ համակարգ, բայց այն որևէ աղերս չունի կենսաչափական համակարգի հետ. ՆԳ նախարարԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծըՆոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձանցից 2-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելԱռաջարկվում է վերանվանել ԲՏԱ նախարարության անունըՌեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքիԵՄ-ն կաջակցի Հայաստանին ԵՄ ուղով գնալու հարցումԵրևանում մայիսի 11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրևԳլխավոր դատախազի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՀայրենասիրությունը կարգապահ ապրելակերպն է դժվար ժամանակներում. Նարենդրա ՄոդիԹեհրանի հիմնական կենտրոնացումը տարածաշրջանային պատերազմի դադարեցումն էՎրաստանն այսօր ընտրելու է իր 142-րդ Կաթողիկոս-ՊատրիարքինՊիստորիուսի այցը Ուկրաինա նախապես չի հայտարարվել՝ անվտանգության նկատառումներից ելնելովԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար պատիժները խստացնելու նախագիծըԱրտաքին գործերի նախարարությունն առաջարկում է ներդնել Դիվանագիտական գրասենյակների ինստիտուտՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀայաստանի ՆԳ նախարարությունը ՄԱԿ Զարգացման ծրագրի լավագույն գործընկերներից էԴոնալդ Թրամփը 8,5 տարվա ընդմիջումից հետո կայցելի ՉինաստանՀանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթարԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանիՀԷՑ-ի 2026-ի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 46,7 մլրդ դրամ. Ռոմանոս ՊետրոսյանԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Կարծիք

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին․ «Կոնսենսուս՝ մինուս ինտելեկտի մասին»

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

«Կոնսենսուս մինուս ինտելեկտի մասին»

Հարգելի՛ պարոն Փաշինյան,
Հարգելի՛ Նիկոլ,

Երկար էի մտածում՝ անդրադառնա՞մ, արդյոք, Ձեր այն արտահայտությանը, թե «Հայաստանը ձախողված պետություն» է, թե՞, այնուհանդերձ, թողնեմ, որ պատմության գրկում մնա հերթական անհաջող ձեւակերպումը։ Բայց, ի վերջո որոշեցի մի օգտակար ծառայություն մատուցել։

Եվ այսպես,
2005 թվականից սկսած՝ Խաղաղության հիմնադրամը եւ «Foreign Policy» ամսագիրը հրապարակում են ձախողված պետությունների (failed state) ինդեքսը։ Հատկանշական է, որ որոշակի պահից սկսած՝ ինդեքսը վերանվանվեց խոցելիության ինդեքսի (fragile state), քանի որ պետությունները, այսպես ասած, ինքնասիրություն են դրսեւորել ու պայքարել, որ իրենք չանվանվեն ձախողված։ Նախընտրել են խոցելի բառը, քանզի այս կամ այն տիրույթում կամ բոլորում միասին կարող են լինել այդպիսին՝ այս կամ այն չափով:

Այս ինդեքսը հեղինակավոր է եւ շատ է մեջբերվում հատկապես գիտական շրջանակներում, քանի որ համապարփակ է՝ ներառելով 12 չափանիշներ՝ պետության անվտանգությունից մինչեւ քաղաքական, սոցիալ-տնտեսական գործոնները։ Յուրաքանչյուր տարի ինդեքսը կազմելու համար ուսումնասիրվում է մոտ տասը հազար աղբյուր, մշակվում է 40-45 միլիոն հոդված եւ զեկույց։ 2019 թվականին ամենախոցելի երկիրը, այսինքն՝ վարչապետի սիրած եզրութաբանությամբ՝ «ձախողվածը», համարվում է Եմենը՝ զբաղեցնելով առաջին տեղը, իսկ ամենակայունը Ֆինլանդիան է իր 178-րդ տեղով։ Հայաստանը (105) այս զեկույցում երբեւէ, կրկնում եմ՝ երբևէ չի դիտարկվել որպես ձախողված։ Ավելին` վերջին տասը տարիների ընթացքում, այսինքն՝ ըստ Ձեզ «ձախողված» կառավարման ժամանակաշրջանում բարելավել է իր դիրքերը՝ տասը տարվա ընթացքում գրանցելով 7.6 կետով առաջընթաց։ Այս տարի եւս Հայաստանը (թե կուզեք` ձեր Նոր Հայաստանը) բարելավել է դիրքերը, սակայն կան ցուցանիշներ, որոնք անկում են ապրել, ու դրանք մտածող մարդու համար շաաաատ մտահոգիչ են։

2019 թվականի ինդեքսով, այսինքն՝ Ձեր «մարդակենտրոն» կառավարության իշխանության օրոք, Հայաստանից ուղեղների արտահոսքը հասել է 7 տարվա մաքսիմումին։

Մեկ այլ թիվ՝ գործող քաղաքական ուժին տրվող ինդեքսը, (գիտականորեն՝ էլիտաների նկատմամբ վերաբերմունքը) մնացել է նույնը։ Փաստորեն, ի հեճուկս բոլոր պնդումների` իշխանափոխության գործոնը, կարծես թե, մեծ ազդեցություն չի ունեցել։

Համոզված եմ՝ հաջորդ տարի, ըստ արժանվույն կգնահատվեն դատական իշխանության նկատմամբ ճնշումները, քաղաքական հետապնդումները, աննկատ չի մնա դատարանների շրջափակման «փառահեղ» ակցիան եւ մենք, իհարկե, այս առումով կունենանք «առաջընթաց»։

Հարգելի՛ պարոն վարչապետ,
Խնդրում եմ, եթե այսուհետ ևս անդիմադրելի է Ձեր ցանկությունը Հայաստանը անվանել «ձախողված» պետություն, ապա գոնե կիրառեք համաշխարհային եզրութաբանությամբ խոցելի բառը։ Ու եթե իրականում գոյություն ունի նման փաստաթուղթ, այն տվողներին էլ հորդորեք ընթերցել միջազգային փաստաթղթեր, ավելին` ընթերցելուց հետո դրանք մատուցել ճշգրտությամբ։

Ձեր ելույթում կրկին կանգ առաք Ձեր կողմից այնքա՛ն սիրված, այնքա՛ն օգնող այնքա՛ն անհրաժեշտ բառի` «նախկին» բառի վրա:

Երկու դիտարկում ունեմ այդ առնչությամբ։

Նախ Դուք անընդհատ, առիթ-անառիթ վարկաբեկում եք բոլոր նախկիններին` տարբերություն չդնելով միջոցների միջև ու հավասարեցնելով բոլորին ու ամեն ինչ: Բացի այդ, Ձեր շուրթերից չի հնչել որևէ բառ այն մասին, որ նախկինները ինչ-որ մի բանում, թեկուզև աննշան հաջողություն են գրանցել ու ճիշտ են եղել: Չխորշեցիք անգամ անվանել նախկին բոլոր պաշտոնյաներին բռի ու տգետ` մոռանալով հպանցիկ հայացք նետել ձեր կառավարության մի շարք անդամների կամ ձեր մերձավորագույն շրջապատում գտնվող գործարարների վրա, որոնց մեջ շատերը ՆԱԽԿԻՆ են:

Ի դեպ, ինչու այդ հայացքը չգցեցիք ներկաների վրա, որտեղ աչք է ծակում դիլենտանտիզմի ու կայուն ինքնասիրահարվածության գերդոզավորումը։ Միայն չասեք ոչինչ կսովորեն, անգամ վարսահարդարը նախ՝ սովորել է հարդարել, հետո միայն սպասարկել։

ինչպե՞ս պատահեց, որ փոխանակ կառավարման 1.5 տարվա ընթացքում Դուք ինքներդ հանգեք եզրակացության պետության ինչպիսին լինելու վերաբերյալ, դրա մասին եզրակացնում եք այդ «բռի ու տգետ» նախկինների կազմած փաստաթղթի հիման վրա: Բացի այդ, ինչո՞ւ եք սխալ համարում այն ամենն, ինչ եղել է նախկինում, ու մի հրաշքի ուժով համարում, որ հենց այս փաստաթուղթն է ճիշտ: Գուցե այդ նախկինները, ինչպես ամեն բան են «ձախողել», նաև այստե՞ղ են սխալ արել:
Ի դեպ, եթե այդ փաստաթուղթը գոյություն ունի, ապա ասեմ, որ դրա հեղինակները իրոք հիմարության մաստեր կլաս են ցույց տվել, եւ, ինչպես միջազգային փաստաթղթերն են վկայում, ձեզ ուղղակի խաբել են։ Ուստի դրան հավատալը ոչ այլ ինչ է քան «կոնսենսուս մինուս ինտելեկտ»։

Երկրորդ, ընդամենը շաբաթներ առաջ ամբողջ իշխանական քարոզչամեքենայով հրապարակում էիք 2019 թվականի առաջին եռամսյակի տնտեսական աճի 7.2 տոկոս ցուցանիշը ու «հնգամյակը` մեկ տարում» ոճի հրապարակումներ անում` փոխակերպելով «եռամսյակը` յոթ տարում» կարգախոսի: Հիմա դա հաջողությո՞ւն էր, թե՞ ձախողում: Իսկ նախորդ կառավարության անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 10.6 տոկոսը մեգաձախողո՞ւմ էր, թե՞ մեգահաջողություն:

Այսքանից հետո՝ խնդրանք ու հորդոր Ձեզ․
• ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչության պետի նախկին տեղակալ ու այժմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հորդորեք, որ Ձեզ բացատրի, որ պետական եւ ծառայողական գաղտնիք հրապարակելը հանցագործություն է, ի դեպ ու ցավոք՝ հերթականը Ձեր մեծ շարքի մեջ։
• Սահմանադրական դատարանի Ձեր սիրելի («Ձեր սրտի նախագահ») «նախագահ» Վահե Գրիգորյանին հորդորեք, որ Ձեզ բացատրի, որ դեռեւս 2010 թվականինից կա ՍԴ որոշում, որի համաձայն՝ փաստաթղթի անվանումը չպետք է լինի գաղտնիք։
• ՀՀ Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ և այժմյան պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հորդորեք, որ Ձեզ բացատրի՝ Անվտանգության կարևորության մասին երբե՛ք չի կարելի չմոռանալ: Ու որ հենց դա է հիմնական պատճառը, որ մենք ինդեքսում ԵՐԲԵՔ չենք համարվել ձախողված պետություն։ Ձեր ասած «ձախողված» պետությունը այսքան տարի ԲՈԼՈՐ իշխանությունների ( 1-ին, 2-րդ եւ 3 րդ նախագահներ) ժամանակ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ապահովել է Հայաստանի ու Արցախի անվտանգությունը:

Հենց այդ անվտանգության ապահովումն է՝ ժողվրդավարության ու մնացածի համադրմամբ, որ մեզ թույլ է տվել մոտ երեք տասնյակ կետով ավելի բարձր դիրք զբաղեցնել, քան օրինակ ձեր այնքան սիրված Վրաստանը, այնքան «կիրթ» Ադրբեջանը եւ այնքաաան հեղափոխական Ուկրաինան։ Պատկերացնո՞ւմ եք, այդ պետությունները ըստ այդ ինդեքսի մեզնից ավելի «ձախողված» են, բայց երբեք նրանցից և որևէ մեկի ղեկավարը` հեղափոխական, թե ոչ այնքան, իրեն թույլ չի տվել բարձրաձայնել, որ իրենք ձախողված են, խոցելի՝ միգուցե, բայց ոչ՝ ձախողված։

• ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր և այժմյան վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորեք, որ ներկայիս վարչապետ Փաշինյանին հորդորի՝ երբեմն , միայն երբեմն լսել իր նախկին ելույթներն ու մտքերը։ Գուցե այդ ժամանակ վարչապետը սկսի աշխատել եւ ձախողման մեղավորներ չփնտրել: Պատգամավոր Նիկոլը վարչապետ Փաշինյանին թող ասի, որ մենք՝ որպես ժողովուրդ, հաջողված ենք, պետությունը՝ նույնպես, իսկ թե «ձախողված» է հարկավոր գտնել, ապա այդպիսին առաջին հերթին թող համարի իրեն ու իր թիմին:

Ի վերջո, պարո՛ն վարչապետ, պաթետիկ ելույթների փոխարեն գոնե մտքում գեթ մեկ անգամ ստանձնեք պատասխանատվություն Հայաստանի ու Արցախի անվտանգության և բարեկեցության համար ու գնացեք առաջ։ Հիշե՛ք` շարժումը ընդդեմ Սերժի էր, և ոչ հանուն Նիկոլի: Հպարտ քաղաքացիները Նիկոլին վարչապետ են դարձրել ոչ թե օրը մի լեգենդ հյուսելու, այլ գործելու եւ մարդկանց կյանքը լավացնելու համար, ինչում և ես հաջողություն եմ մաղթում։

Հ.Գ. Ի դեպ, Մի՛ հավատացեք նրանց, ովքեր քաղաքական կույր են անվանում Ձեր բոլոր հաջողությունները չտեսնողներին: Վստահ մի՛ եղեք, որ նրանք նախորդ վարչապետերին նույն բաները չեն ասել, եւ դա նրանց կողմից ընդամենը պարզունակ քաղաքական հնարք չէ՝ սեփական քաղաքական ամբիցիաները բավարարելու համար։ Նման մարդկանց մասին ինչպես ասում են՝ կամ լավը կամ ոչինչ։

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից