Չերեպովեցում հարբած վարորդը փորձել է ուտել իր վարորդական իրավունքը
ՌԴ Չերեպովեց քաղաքում հարբած վարորդը փորձել է ուտել իր վարորդական իրավունքը: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ոստիկանները նկատել են տղամարդու եւ կնոջ, որոնք ոտքի վրա հազիվ էին կանգնում, հաղորդում է Life-ը:
Mazda մակնիշի մեքենան կանգնեցրել են ավտոտեսուչներն ու վարորդին խնդրել ներկայացնել վարորդական իրավունքը: Ընդ որում, մեքենայից ալկոհոլի հոտ է եկել:
Ոստիկանության հաղորդմամբ՝ երբ ոստիկանության աշխատակիցը շրջվել է, վարորդը նախ փաստաթուղթը թաքցրել է գրպանում, ապա փորձել ուտել այն, սակայն հասկանալով, որ մտածվածը հաջողությամբ չի պսակվի, այն թաքցրել է ներքնաշորի մեջ:
Վարորդի նկատմամբ վարչական արձանագրություն է կազմվել: Մեքենան տարել են տուգանային հրապարակ:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո