Ինչ է ցանկանում ԵՄ-ն եւ ինչ մտադրություն ունի ՀՀԿ-ն
ԵՄ-ն ցանկանում է 2017 թվականը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի տարի դարձնել: Այս մասին Հայաստանում մեկնարկած «Կանգնեցնենք կոռուպցիան» տեղեկատվական արշավի մասին ազդարարող ասուլիսի ժամանակ նշել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտրս Սվիտալսկին: նա համոզմունք հայտնեց, որ 2017-ն այս առումով բեկումնային տարի է լինելու, քանի որ Հայաստանի նոր կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարը դրել է իր առաջնահերթությունների շարքում եւ լուրջ ջանքեր է գործադրել` նոր ինստիտուցիոնալ եւ օրենսդրական դաշտ ձեւավորելու, կոռուպցիայի դեմ պայքարի նոր համակարգեր ներդնելու ուղղությամբ. «ԵՄ-ն շարունակելու է իր աջակցությունը ՀՀ կառավարության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ջանքերին կոռուպցիայի դեմ պայքարում: Այս տարին հնարավորություն է կատարելու մեկ քայլ առաջ»:
Դեսպանի խոսքով, Հայաստանում կա նաեւ շատ պրոֆեսիոնալ և նպատակասլաց քաղաքացիական հասարակություն, որն ակտիվորեն ներգրավված է կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքներում. «ԵՄ-ՀՀ կառավարություն-քաղաքացիական հասարակություն համատեղ ջանքերի հաջողությունը կախված է նաեւ հասարակ քաղաքացիների արձագանքից: Արշավի շրջանակներում կցուցադրվեն անիմացիոն ֆիլմեր, հոլովակներ, քարոզչական նյութեր: Դրանք կներկայացնեն, թե ինչ վատ բան է կոռուպցիան: Դա մարդկանց գիտակցության մեջ պետք է սերմանել վաղ տարիքից»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին
Հայ գիտնականը նոմինացվել է Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի (ISA)-ի Կառավարման խորհրդի ընտր...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Թուփաք Շաքուրի սպանությունից 30 տարի անց սկսվել է այդ գործով դատավարությունը