Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերից Եվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համար ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին Իրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերին Ոստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե Կասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունը Վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1 Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Մարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդում Ուկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. Զելենսկի Ռանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համար ՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինա

Կրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերիցԵվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համարԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանինԻրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերինՈստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեԿասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունըՎարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենՄարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդումՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. ԶելենսկիՌանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համարՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդըS&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարըԵրևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվԵրևանն ազատ է ՀԱՊԿ-ն լքելու որոշում կայացնելու հարցումՉինաստանը պետք է արձագանքի. ԶելենսկիՀԱՊԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը սպառված է, գոհ կլինեմ, եթե մեզ հեռացնեն կազմակերպությունից. վարչապետՆոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումըԴավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղըՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքըԴատական համակարգը շարունակում է մնալ նախկին վերնախավերի շահերի պաշտպանը․ ՓաշինյանՍեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներՊուտինը հույս ունի, որ մենք հոգնել ենք․ ԶելենսկիԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներն անցնելու են Նռնաձոր-Ագարակ երթուղով. վարչապետը մանրամասներ է հայտնել նախագծի վերաբերյալՆորվեգիան ծրագրում է 2027-ին Ուկրաինային հատկացնել 9,2 մլրդ դոլարՉինական ընկերությունը ստեղծել է մոծակներ ոչնչացնող ԱԲ-լազերՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին«Կիևը ջինին բաց թողեց, դե ստացեք պատասխանը»․ Պուտինը սպառնացել է2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերն անօրինական ենՈւզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցըՊետք է վերջ տանք Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացինՄտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029-ի ընթացքում. վարչապետՂազախստանի նախագահամետ «Ադիլետ» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 71%-ըՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցերՉորրորդ Հանրապետությունը հիմնադրված է. Նիկոլ ՓաշինյանՌուսաստանը պատրաստ է ՀՀ հետ բուսասանիտարական վերահսկողության մասին կառուցողական երկխոսություն սկսել․ ՕվերչուկԳվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով«Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ըՏնտեսական պատերազմի շարունակման դեպքում «անգամ մեկ կաթիլ նավթ չի արտահանվի» Հորմուզի նեղուցով. ՌեզայիՀՀ և ԱՄՆ մասնագետները ներկայացրել են փաստահենք քաղաքականության մշակման համատեղ նախագիծըՎթարային ջրանջատում Աբովյան քաղաքումՄեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. ՓաշինյանԶբոսաշրջիկների թիվն աճում է՝ ծախսերը՝ նույնպես 

Նիկոլ Փաշինյանը` արդեն մեկ տարի իշխանության ղեկին. Գերմանական «Դոլչե Վելլի» պարբերականի անդրադարձը

Ի՞նչ տվեց հայերին «թավշյա հեղափոխությունը»:

Մեկ տարի առաջ Հայաստանում խաղաղ իշխանափոխություն եղավ: Երևանյան քաղաքական գործիչներն ու լրագրողները Բեռլինում պատմել են հեղափոխության գլխավոր ձեռքբերումների մասին: Դատելով նրանց արտահայտություններից` աշխատելու դեռ շատ տեղ կա:


Հանդիպումը տեղի է ունեցել 2019թ. մայիսի 7-ին:

Ուղիղ մեկ տարի առաջ` 2018թ. մայիսի 8-ին, Հայաստանում «թավշյա հեղափոխության» առաջնորդ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դարձավ Սերժ Սարգսյանի` այդ պաշտոնից պարտադրված հրաժարականից հետո: Դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը ստացավ ընտրողների բավականին համոզիչ մանդատը` ավելի քան 70 տոկոս:

Որքանո՞վ արդարացան հայերի հույսերը: Ի՞նչ փոխվեց երկրում խաղաղ իշխանափոխությունից մեկ տարի անց: Այս և շատ այլ հարցեր են տրվել Բեռլին Հենրիխ Բյոլի անվան (Heinrich-Böll-Stiftung) հիմնադրամի հրավերով ժամանածներին:

Հայաստանում համակարգային կոռուպցիայի դեմ պայքար

Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ Միքայել Զոլյանն ու Մարիա Կարապետյանը, ովքեր ներկայացնում են իշխանական դաշինքը, EVN Report մեդիա-հարթակի գլխավոր խմբագիր, լրագրող Մարիա Տիտիցյանը և բնապահպան-ակտիվիստ Արթուր Գրիգորյանը, ով մինչ այս տարվա հունվար ամիսը զբաղեցնում էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը, ելույթներ էին ունենում հայերենով:

 


Սակայն Բյոլի հիմնադրամի հրավերով քննարկումների մասնակիցների կեսից ավելին գերմաներեն թարգմանելու կարիք չունեին: Ակնհայտ էր, որ բեռլինաբնակ հայկական սփյուռքի ներկայացուցիչներին հետաքրքիր էր իմանալ, թե ինչ է տեղի ունենում իրենց հայրենիքում:

Պատասխանելով միջոցառումը վարողի հարցին` Միքայել Զոլյանն ասաց, որ ամենակարևոր բանը, որ տվեց հեղափոխությունը, մարդկանց կողմից այն փաստի գիտակցումն էր, որ նրանք իրենք են պատասխանատու իրենց ճակատագրի համար, այլ ոչ մեկ ուրիշը: Առավել կոնկրետ ձեռքբերումներից նա նշեց, որ 1991թ.-ից ի վեր առաջին անգամ էին տեղի ունենում իրապես ազատ ու արդար խորհրդարանական ընտրություններ: Նշվեց նաև մարդկանց իրավահավասարությունը:

«Այսինքն,- պարզաբանեց Զոլյանը,- վերացավ օրենքից վեր կանգնածների` իշխանություն ունեցող օլիգարխների ու նրանց ընկերների, և մյուսների բաժանումը»: Որպես ձեռքբերում` նշվեց նաև խոսքի և հավաքների ազատության իրավունքի պահպանումը:

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության վարկանշային աղյուսակում, ինչպես նշեց իշխանական պատգամավորը, Հայաստանը հսկայական քայլ է կատարել` 80-րդ տեղից բարձրանալով 61-րդը:

«Թավշյա հեղափոխության» կարևոր ձեռքբերումներից Զոլյանն անվանեց նաև կոռուպցիայի դեմ պայքարը: Ճիշտ է, կոռուպցիան դեռ ամբողջովին չի վերացել, բայց նրա խոսքով` չեզոքացվել է համակարգային կոռուպցիան, որը նախկինում ներթափանցված էր իշխանության մեջ վարից վեր:

Դաստիարակությունը` որպես աղքատության դեմ պայքարի միջո՞ց

Տնտեսության մեջ, սակայն, խոստովանեց Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Միքայել Զոլյանը, փոփոխությունները դանդաղ են ընթանում, թեպետ հենց դրանց հետ են մարդիկ կապում իրենց կյանքը բարելավելու գլխավոր հույսերը: Առավել մանրամասն հայկական տնտեսական բարեփոխումների մասին խնդրեցին պատմել իշխանական դաշինքը ներկայացնող մեկ այլ պատգամավորի` Մարիա Կարապետյանին:

 

Նա պատմեց Հայաստանում հռչակված «տնտեսական հեղափոխության» մասին, որի էությունը, նրա խոսքով, կայանում է նրանում, որ երկրի բոլոր քաղաքացիներին դարձնեն երկրի տնտեսական կյանքի ակտիվ մասնակիցներն ու գործող անձինք:

Ճիշտ է, այդ տեսությունը տնտեսական բարեփոխումներով լրացնելու մասին Կարապետյանը թեպետ շատ խոսեց, բայց բավականին մշուշոտ, ինչը պարբերաբար սինքրոն թարգմանչին հուսահատ դրության մեջ էր դնում: Մի անգամ նա նույնիսկ չկարողացավ զսպել իրեն:

«Օ~, Աստված իմ, Աստված իմ, Աստված իմ….»,- հայերենից գերմաներեն թարգմանող թարգմանչի ձայնն ականջակալների մեջ լսեց գերմանական պարբերականի թղթակիցը:

Այնքան էլ շատ հստակություն Մարիա Կարապետյանը չմտցրեց անգամ այն բանից հետո, երբ նրան խնդրեցին թվարկել կոնկրետ տնտեսական ռեֆորմները, որոնք սկսել են նոր իշխանությունները:

Պատգամավորը, խոսելով դրանց մասին՝ նշեց վերջերս ընդունված մի օրենք, որը, ըստ նրա, թույլ է տալիս ստեղծել մեխանիզմ, որի օգնությամբ հնարավոր կլինի իմանալ բնական հումք արդյունահանող ընկերությունների իրական սեփականատերերին, այդ թվում՝ նաև օֆշորային գոտիներում գրանցված:

Բացի դրանից, պատասխանելով գերմանական «Դոլչե Վելլիի» հարցին, Մարիա Կարապետյանը ուշադրություն դարձրեց Հարկային օրենսգրքի փոփոխություններին, որոնք ուղղված են ստվերային տնտեսության ու շահույթը թաքցնելու վերացմանը: Խոսեց նաև գերշահույթներ ստացողների հարկային բեռի ծանրացման մասին: Երկրում աղքատության դեմ պայքարի եղանակներից մեկը նա անվանեց ազգաբնակչության դաստիարակությունը: Կառավարությունը, ճիշտ է, նույնպես պետք է Հայաստանում բարեկեցեցության մակարդակի աճին ուղղված քայլեր ձեռնարկի, բայց պատգամավորը չհստակեցրեց, թե կոնկրետ ինչպիսի քայլերի մասին է խոսքը:

Հայաստանում ԶԼՄ-ների հետ հետ կապված դրությունը

Խոսելով Հայաստանում լրագրողների հետ կապված իրավիճակի մասին` Մարիա Տիտիցյանը հայտարարեց, որ այժմ փոքր-ինչ հեշտ է դարձել նախարարություններից ու այլ գերատեսչություններից իրենց հետաքրքրող տեղեկատվություն ստանալը, բայց հասկանալի ու հոդաբաշխ տեղեկատվական քաղաքականություն կառավարությունն ինքը, նրա խոսքով, չի իրականացնում: Բացառություն է կազմում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով քաղաքացիների հետ ուղիղ է շփվում սոցիալական ցանցերի միջոցով:

 

Սակայն, եթե համեմատենք տարածաշրջանի այլ երկրների` Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի հետ, հայտարարեց Տիտիցյանը, ապա մամուլը Հայաստանում միշտ էլ ավելի ազատ է եղել, թեպետև ոչ միշտ` անկախ: «Թավշյա հեղափոխությունից» հետո, փաստեց նա, իրավիճակը մնաց նույնը:

Քաղաքացիական ակտիվիստը սպառնում է նոր հեղափոխությամբ

Քաղաքացիական ակտիվիստ, բնապահպան Արթուր Գրիգորյանն օգտվեց Բյոլի հիմնադրամի ամբիոնից Հայաստանում մոլիբդեն ու բրոնզ արդյունահանող մի գերմանական ընկերության գործողությունների վերաբերյալ իր զարմանքն ու զայրույթն արտահայտելու համար: Ճիշտ է, նա չտվեց այդ ընկերության անունը:

Ակտիվիստի խոսքերով` այդ ընկերությունն արդյունահանման թունավոր թափոններն առանց մաքրելու լցնում է ուղիղ գետի մեջ: Ինչպես հայտարարեց Գրիգորյանը, Հայաստանի կառավարությունն այդ ընկերության դեմ չի ձեռնարկում քայլեր, և դրա համար էլ իր հույսն այժմ միայն Գերմանիայի կառավարության վրա է:

Գրիգորյանին ակնհայտորեն չէր գոհացնում նոր իշխանությունների վարած քաղաքականությունը նաև այլ ոլորտներում: Նրա խոսքով` Հայաստանը հիմնարար բարեփոխումների կարիք ունի, իսկ դրանք տեղի չեն ունենում: Ոչ բավարար ու արդյունավետ է նա մասնավորապես համարում նոր իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցառումները հանքարդյունաբերության ոլորտում դրածո ընկերությունների ու անձանց և մենաշնորհների դեմ:

Պետք չէ մոռանալ, ասաց Գրիգորյանը, որ Հայաստանում հեղափոխությունը հիմնականում քաղաքացիական ակտիվիստներն իրականացրին, և եթե նոր իշխանությունները չապահովեն հիմնարար բարեփոխումների իրականացումը, սպառնաց նա, ապա բացառված չէ, որ ակտիվիստները կորոշեն ևս մեկ հեղափոխություն անել:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը: