Այ ընկեր, ի՞նչ 2014-ի գաղտնի զեկույց, ի՞նչ մի կեղծ խորհրդավորություն
Մենք քեզ աշխատող, «քշվող», սարքին մեքենա ենք թողել՝ բոլոր ճանապարհային քարտեզներով: Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Նիկոլ Փաշինյանի արձակուրդն էլ վրեն չեկավ։ Անգամ պետական միջոցների հաշվին կազմակերպված նոստալգիկ կուկուռուզն ու ՔԱՇՔԱՅ ֆոտոսեսիան, հաստափոր գրքերն ու գոնե ինքդ քեզ հետ ազնիվ ու մենակ մնալու հնարավորությունը չօգնեցին։
Արձակուրդից վերադարձը ամփոփվեց նույնքան կեղծ ու ստահոդ ճարտասանությամբ, որքան «ժողովրդի վարչապետի» սովորական աշխատանքային զեղումներն էին։
Այ ընկեր, ի՞նչ 2014-ի գաղտնի զեկույց, ի՞նչ Սերժ Սարգսյանի անվան տակ անճարությունդ քողարկելու հերթական փորձ, ի՞նչ մի կեղծ խորհրդավորություն։ Հրապարակի’ր «զեկույցի» անունն ու հեղինակներին։
Դու ին՞չ գիտես պետության մասին, պետական ինստիտուտների մասին։ Քեզ ասեմ, որ մեր թողած պրոֆեսիոնալ համակարգերի շնորհիվ է, որ անկախ քո նշանակած բազմաթիվ քյանդրբազ ղեկավարներից, նախարարություններն, մարզպետարաններն ու գերատեսչությունները դեռ ինֆարկտ չեն ստացել։
Մեր թողած երկրի քաղաքական ու տնտեսական պոտենցիալը դու եւ քո ընկերները մսխում եք տերմիտների նման, քայքայում եւ էրոզիայի ենթարկում պետական ապարատն ու հանրային կյանքի ոլորտները։
Հիշեցնում եմ քեզ. Մենք քեզ աշխատող, «քշվող», սարքին մեքենա ենք թողել՝ բոլոր ճանապարհային քարտեզներով։ Հա, երբեմն ջուրը կարող էր եռալ, անիվը կարող էր նստել, թարթիչը՝ չմիանալ, բայց դու մեզանից ստացել ես հիմնովին աշխատող պետական ապարատ։
Դու եւ քո թիմը այդքան ապիկար եք, որ քանդելուց բացի ուրիշ ոչինչ չգիտեք։ Հերիք է այդ մեքենան փոսերը գցեք, եզրաքարերին խփեք, խմած քշեք։ Հիշիր, որ այդ մեքենայից մի հատ է, եւ ոչ մի ֆիրմա սերվիսում այն փոփոխման ենթակա չէ...
Հա, հիշեցնեմ նաեւ, որ այդ մեքենան դու չես ժառանգել, դու այն փախցրել ես։ Չես կարում քշես, բեր թող տեղը։ Ու մի մոռացիր. Վարորդը նաեւ հսկիչ է։ Թե չէ ժողովուրդը կանգառից դուրս մի օր կանգառ է պահանջելու»,- գրել է Արմեն Աշոտյանը:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
NASA-ի կայքում հեռարձակվող կադրում անսպասելիորեն հայտնվել է Nutella-ն