Դիլիջանում արջի քոթոթը մտել է հյուրանոցի տարածք (տեսանյութեր)
Դիլիջան քաղաքի հյուրանոցներից մեկի բակում այսօր տեղացիները փոքրիկ արջի քոթոթի են հանդիպել։ Այս մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է Դիլիջանի բնակիչ Նարինե Բալդրյանը։
«Իրենց ասելով` հենց նոր էր եկել փողոցից, հետո պարզվեց, որ առավոտյան իր ոտքով է եկել։ Հավանաբար 2 օրից շատ է գտնվել իրենց մոտ, որովհետև սովոր էր հյուրանոցի տիրոջը և կպած գնում էր հետևից»,– գրել է նա։
Արջուկի ճակատագրով մտահոգ քաղաքացին զանգահարել է Դիլիջան ազգային պարկ և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։

















































