Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Դավիթ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը Քոչարյանի գործով իր կայացրած որոշումներին ի պատասխան հետապնդում է. (տեսանյութ)

 

Դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղարդանք առաջադրելն սկսվեց դատավորի վարույթում գտնվող բոլորին հայտնի հնչեղ գործով իր կողմից կայացված երկու որոշումներից հետո: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:

Նա ասաց, որ ցավով է դա նշում, չէր ցանականա, որ նման բան լիներ, որ ինքն էլ այդ երևույթի մասին խոսեր: «Սակայն Դավիթ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունը ևս մեզ ստիպեց փաստել, որ սա պարզապես Ռոբերտ Քոչարյանի գործով իր կայացրած որոշումներին ի պատասխան հետապնդում է, այդ որոշումների ամբողջ խրոնոլոգիան դրա վկայությունն է՝ սկսած սույն թվականի փետրվարից, երբ մի քաղաքացի հաղորդում էր ներկայացրել դատավորի դեմ, և, օրինակ, որոշում էր կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու, քրգործի հարուցումը մերժելու մասին, որը բողոքարկվել էր դատախազին և որոշումը մնացել էր ուժի մեջ, բողոքարկվել էր առաջին ատյանի դատարանին ու մնացել էր ուժի մեջ, որից հետո եկավ մայիսի 18-ը, և երեք օր անց դատախազի որոշմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերացվեց ու հարուցվեց քրեական գործ»,- նշեց նա ու հավելեց.

«Այս ընթացքը բավական կլիներ փաստելու համար, թե ինչ է իրականում տեղի ունենում, բայց դրանից հետո ծավալվող իրադարձությունները՝ մեր գնահատմամբ, անհիմն որոշման վրա դատավորի ու նրա օգնականի աշխատասենյակների խուզարկության, ինչպես նաև քարտուղարի աշխատասենյակի չթույլատրված խուզարկության ընթացքը, հուշում են, որ, այո, միանշանակ գործ ունենք բոլորովին այլ պրոցեսի հետ, քան պիտի լիներ իրավական հարթության մեջ»,- ասաց նա:

Վարոսյանի խոսքով՝ իր համար բացարձակ անհասկանալի է, թե ինչու, օրինակ, քննիչը խուզարկության ժամանակ հայտնաբերում է մի փակ ծրար, որի վրա գրված է Ռուբեն Սահակյան, ու նշված է դատական նիստի օր:

 «Դրանից հետո պարզաբանում ենք ստանում, որ դա Քոչարյանի գործով դատական նիստի ժամանակ պաշտպանների կողմից տրված էլեկտրոնային կրիչներն են, որոնք պարունակում են ինչ-որ տեսանյութեր, որոնք գործի համար նշանակություն ունեն և որոնք, սակայն, դատավոր Գրիգորյանը շատ ճիշտ է արել, որ չի հետազոտել այդ փուլում: Նա կողմերի կարծիքը հարցնելուց հետո ծրարավորել է և հայտարարել՝ դրան կանդրադառնա դատավարության համապատասխան փուլերում և այդպես փակ ծրարով էլ, բնականաբար, մնացել է աշխատասենյակում: Ծրարը բացվել է, այդ կրիչները տեղադրվել են համապատասխան համակարգչի մեջ, պարզվել է, որ այնտեղ իրոք հայնաբերվել են տեսանյութեր, որոնք վերաբերվում են «Մարտի մեկի», գործերին ինչպես նաև արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագրին, վերաբերվում են նաև մարտի մեկին, երկուսին տեղի ունեցած մի շարք իրադարձություններին»,- ասաց նա և հավելեց, որ դրանից հետո այդ կրիչն առգրավվել է քննիչի կողմից:

Վարոսյանի ներկայացմամբ՝ հաջորդ կրիչը վերաբերել է Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացված միջնորդությունների էլեկտրոնային տարբերակը: Նա նշեց, որ այդ կրիչն էլ է եղել նույն ծրարում, որը փակ է եղել, որ դատավորն էլ դրանից չօգտվի:

«Հիմա բնական հարց է առաջանում՝ ի՞նչ կապ ունի քաղաքացի Փանոսյանի բողոքը, որի հիման վրա հարուցվել է այս քրեական գործը «Մարտի մեկի» իրադարձությունները պարունակող կրիչների հետ: Ավելին, ցավով պետք է նշեմ, որ հետագայում այդ կրիչների վերաբերյալ ևս նշանակվել է համապատասխան փորձաքննություն, թե ինչեր են դրանք պարունակում, նախկինում ջնջված ֆայլեր դրանց վրա առկա են, թե ոչ: Այստեղ նաև ռեալ վտանգ կա, քանի որ դրանք նաև այլ գործերով փաստաբաններին պատկանող կրիչներ են, ապա, հնարավոր է, նաև միջամտություն լինի փաստաբանական գաղտնիքին այլ գործերով»,- նշեց նա:

Ըստ Վարոսյանի՝ այս գործելաոճն անթույլատրելի է: Նրա կարծիքով՝ պետք չէր ընդհանրապես նման միջամտություն իրականացնել: «Ես չեմ ցանկանում անդրադառնալ Ռոբերտ Քաչարյանի գործին, բայց ինչո՞ւ է լրացուցիչ անգամ հնարավորություն տրվում Քոչարյանի պաշտպանական խմբին ևս մեկ խախտման մասին բարձրաձայնել, ինձ համար դա անհասկանալի է»,- ասաց նա:

Հարցին՝ այս պահի դրությամբ հրապարակման ենթակա ի՞նչ գործողություններ են կատարվել և ի՞նչ կարծիք ունի իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ Դավիթ Գրիգորյանը, Վարոսյանը պատասխանեց. «Մենք այս պահին փորձում ենք զերծ մնալ նախաքննության ընթացքում մեզ հայտնի դարձած կոնկրետ նախաքննական արձանագրություններից, մեզ հայտնի դարձած տեղեկությունների մասին վերլուծություններ անելուց, բայց ես կարծում եմ՝ այն ամենն ինչ ես ներկայացրեցի, արդեն եզրահանգումներ անելու համար բավարար են: Գրիգորյանը, բնականաբար, իրեն մեղավոր չի ճանաչել, նշել է, որ անգամ առկա բովանդակությամբ որևէ հանցագործության տարր չի պարունակում մեղադրանքը, բացի այդ՝ նա հրաժարվել է նաև ցուցմունք տալուց՝ պատճառաբանելով, որ սա ինքը գնահատում է որպես հետապնդում, որն ուղիղ կապված է մեկ այլ գործով իր կայացրած երկու որոշումների հետ»: