Թրամփը, Ռոուհանին և Զելենսկին պլանավորում են ելույթ ունենալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում
114 պետությունների ղեկավարներ, ինչպես նաև ավելի քան կառավարությունների 80 ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) ամբիոնից ելույթ կունենան սեպտեմբերի 24-ից մինչև 30-ն անցկացվելիք բարձր մակարդակի ընդհանուր քաղաքական բանավեճերի ընթացքում:
Այն երկրների թվում, որոնք ԳԱ-ի 74-րդ նստաշրջանում ներկայացված կլինեն իրենց ղեկավարներով, ծրագրում, մասնավորապես, նշված են ԱՄՆ-ը, Իրանը, Վենեսուելան, Ֆրանսիան, Ուկրաինան, Ղազախստանը, Լիբիան, Հարավային Կորեան և Իրաքը: Բանավեճերի սկսվելու նախաշեմին երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 24-ին, Գլխավոր ասամբլեային ուղերձով կդիմի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը: Պետությունների ղեկավարներից ավանդաբար առաջինը ելույթ Է ունենում Բրազիլիան: Բրազիլիայի ղեկավարից անմիջապես հետո ամբիոն կբարձրանա ընդունող երկրի ղեկավարը՝ Դոնալդ Թրամփը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիվանատանը նշել են, որ ելույթների պլանը նախնական Է: Մինչև ընդհանուր քաղաքական բանավեճերը սկսվելը դրանում կարող են փոփոխություններ մտցվել: Բացառված չԷ, որ բարձր մակարդակի շաբաթվա ինտրիգներից մեկը կդառնա ԱՄՆ-ի նախագահի և Իրանի ղեկավար Հասան Ռոուհանիի հնարավոր հանդիպման հարցը երկու երկրների միջև հարաբերությունների սրման ֆոնին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ բանավեճերի նախաշեմին, սեպտեմբերի 23-ին, ՄԱԿ-ում տեղի կունենա նաեւ կլիմայի փոփոխության բնագավառի միջոցառումներին նվիրված գագաթնաժողով՝ աշխարհի ղեկավարների, կառավարությունների անդամների, ֆինանսական շրջանների, բիզնեսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար: Այդ նախաձեռնությունը միտված Է Փարիզի համաձայնագրի իրականացման ջանքերի աջակցմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո