Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Թբիլիսիում «Սանիթեքի» հրավիրած ասուլիսը հարված է Հայաստանին. Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը կարծում է, որ մայրաքաղաքի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հուլիսի 31-ին հրավիրած մամուլիս ասուլիսը կարող է վնաս լինել և՛ մեր քաղաքին, և՛ մեր պետությանը, հեղինակազրկել Հայաստանի պետական ինստիտուտները:

«Օտարերկրյա ներդրողի կողմից հարևան պետության տարածքում նման քննարկում իրականացնելը, մենք կարծում ենք, ուղղակիորեն ազդելու է Երևանի հեղինակության վրա, և ես պետք է կոչ անեմ «Սանիթեք»-ի սեփականատերերին, ղեկավարությանը զերծ մնալ այդ քայլերից, որովհետև դրանով վատ նախադեպ է լինելու»,-ասաց նա:

Դավիթ Խաժակյանն ընդգծեց, որ իրենց կարծիքով՝ այդ ասուլիսը չպետք է Թբիլիսիում տեղի ունենա: Նա կոչով դիմեց ընկերության ղեկավարությանը՝ գալ Երևան և այստեղ պատասխանել թե՛ Երևանցիների, թե՛ լրագրողների հարցերին. «Այն խնդիրը, որը լոկալ բնույթի է, չի կարող հարևան պետության մեջ քննարկման առարկա դառնալ, էլ չեմ ասում, որ դա բավականին լավ առիթ է մեր ոչ բարեկամ պետությունների համար, թե մենք չենք կարողանում մեր խնդիրները մեզ մոտ կարգավորել»:

Հարցին՝ ըստ իրեն՝ ինչու նման որոշում կայացրեց «Սանիթեք»-ը, Խաժակյանը պատասխանեց՝ այսքան ժամանակ ընկերությունն իր խնդիրները Երևանում բարձրաձայնելու որևէ խոչընդոտ չի ունեցել։ Դավիթ Խաժակյանը նաև նշեց, որ Երևանի ավագանու տարբեր խմբակցության անդամներ բազմիցս ասել են, որ քաղաքապետարանը ևս քայլեր ունի իրականացնելու «Սանիթեք»-ի մոտ առաջացած խնդիրները լուծելու համար:

««Սանիթեք»-ի համար խնդիր չի կարող լինել մեր քաղաքում այդ խնդիրների մասին խոսելը և այս քայլն ուղղակի հարված է մեզ: Այս ամենն սկսվեց 2018 թ. ավագանու ընտրություններից, երբ եղավ խոստում, որ պետք է այս խնդիրը կարգավորվի»,– ասաց նա:

Դավիթ Խաժակյանը հիշեցրեց, որ ուղիղ մեկ տարի առաջ իրենք «Սանիթեք»-ի առաջ ցույց էին անում՝ պահանջելով պատշաճ աղբահանություն իրականացնել։ Խաժակյանի խոսքով՝ իրենք դա անում էին այն ժամանակ, երբ Երևանը չուներ ընտրված քաղաքապետ, կար պաշտոնակատար, և «այդ անիշխանության ժամանակահատվածում» իրենք դիմում էին անմիջապես կապալառուին:

«Եվ մեկ տարի հետո, երբ քարոզարշավի ժամանակ Հայկ Մարությանը՝ որպես, թեկնածու, ասում էր, որ լուծելու է այս խնդիրները և Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ, երաշխավորում էր այս ամենը, այսօր Նիկոլ Փաշինյանը քաշվել է մի կողմ այս հարցի մասով և նույնիսկ քաղաքական պատասխանատվություն չի կրում այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար: Ուստի, այս ամոթալի վիճակը, երբ մի կազմակերպություն, իր կարծիքով, չի կարողանում այստեղ իր խնդիրները կարգավորել և գնում է այլ պետության մեջ ասուլիս է տալիս, դա նաև մեր խնդիրն է, քանի որ մենք ամեն գնով պետք է կանխենք սա»,– ասաց Դավիթ Խաժակյանը:

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում