Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդները Վենեսուելայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, զոհերի թիվն ավելանում է Առանց մաքսատուրքերի դեպի ԵՄ. ո՞ր ապրանքների համար ՀՀ-ին առևտրային նոր արտոնություններ կտրամադրվեն Պայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար Կիևն արդեն ոչ միայն աջակցություն է ստանում ՆԱՏՕ-ից, այլև ինքն է ներդրում ունենում «Ալեքս 33» լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համար Երևանում սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում արտադրվել է վտանգավոր սննդամթերք. արտադրությունը կասեցվել է Հայաստանի ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Բելառուսի ժողովրդին Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է

Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներըՎենեսուելայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, զոհերի թիվն ավելանում էԱռանց մաքսատուրքերի դեպի ԵՄ. ո՞ր ապրանքների համար ՀՀ-ին առևտրային նոր արտոնություններ կտրամադրվենՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժածՄոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանըՉինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլարԿիևն արդեն ոչ միայն աջակցություն է ստանում ՆԱՏՕ-ից, այլև ինքն է ներդրում ունենում«Ալեքս 33» լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համարԵրևանում սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում արտադրվել է վտանգավոր սննդամթերք. արտադրությունը կասեցվել էՀայաստանի ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Բելառուսի ժողովրդինԹեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համարՇինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում էԹրամփը պնդում է, թե Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներինՊահպանում և տարածում եք հայոց լեզուն, պատմությունն ու մշակույթըԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակելՊետք է պատրաստ լինեն անհրաժեշտության դեպքում ինքնուրույն պատերազմ սկսել Իրանի դեմԱփսոսում եմ, որ պարոն Սիմոնյանը մանդատը չի վերցնում. Անդրանիկ ՔոչարյանԸնտրակաշառքի համար պատիժը կխստացվի, կսահմանվեն ընտրելու իրավունքի նոր պահանջներ. ԱԺ արտահերթ նիստում ընդունվեցին քվեարկված նախագծերըՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիրԻրանը մերժել է ԱԷՄԳ-ի մուտքը իր միջուկային օբյեկտներՀամաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության խորացմանըՄեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինելու կարգը կորոշի Կառավարությունը. Գեղամ ՆազարյանԱլեն Սիմոնյանն առաջին ԱԺ նախագահն է, ով պաշտոնավարել է իր գործունեության ամբողջ ժամկետըԱԺ-ն միաձայն ընդունել է ընտրության իրավունքի ցենզ սահմանող օրինագիծըԱլեն Սիմոնյանի ելույթը ԱԺ-ումՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործությունForever 20` հուզիչ հարգանքի տուրք եղբայրներինԵզրափակիչ փուլում Ռոնալդուի առաջին գոլն ու Ռամուշի հաղթական հարվածըՀայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմը պարտվեց Եվրոբասկետի նախընտրական փուլի վերջին խաղումԱդրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին արժանացել է ՎԶԵԲ-ի 2026-ի գրական մրցանակին. նա գրել է հայկական կոտորածների մասինԴպրոցահասակ երեխաների համար կիրականացվեն լողի, դահուկային սպորտի և հրաձգության ուսուցման ծրագրերԵս բախտավոր եմ, որ ունեմ աշխարհի լավագույն դարպասապահներից երեքինՔարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. ReutersԱյսինքն, ընտրակեղծարարը, պետության դեմ հանցագործը կարող է գալ, ընտրվել պատգամավորի թեկնածո՞ւՌուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունըՌուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունըԱԺ պատգամավորները բուռն ծափողջույններով ճանապարհեցին Ալեն Սիմոնյանին և Հակոբ ԱրշակյանինԽորհրդարանը քննարկել է «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծըԻրանը զգուշացնում է Հորմուզի նեղուցում չհաստատված ուղիներով անցնող նավերին՝ ուժային պատասխանների մասին Բելառուսի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին հրաժարվել Ռուսաստան մեկնելուցԹուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ. Ռուբեն ՌուբինյանՄոլդովայի վարչապետը հրաժարական է տվելՈւսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքը հանձնվեց շահագործման. ՊապիկյանԻրանում տեղի կունենա երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունըՆիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետՀորմուզի նեղուցում իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ չնայած հրադադարինՏեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել պատգամավորների ընդունելությանըՖրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է գրեթե 3000 մարդՍտորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիային միանալը նոր հնարավորություններ է բացում երկրների համար. ԿԳՄՍ նախարարՄեկնարկել են Երևան-Կազան-Երևան ուղիղ չվերթները
Հայաստան

29 խախտում, որ թույլ է տվել արդարադատությունը՝ Ռոբերտ Քոչարյանի գործում․ պաշտպանների կազմած ցանկը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հրապարեկ է Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդման մեկ տարվա ընթացքում վարույթն իրականացնող մարմնի, գլխավոր դատախազության և դատարանների կողմից թույլ տրված կոպիտ խախտումները: Ներկայացված ցանկը ամբողջական չէ, առանձին խախտումներ իրենց մեջ պարունակում են նյութական և դատավարական նորմերի բազմաթիվ խախտումներ, սակայն իրավական բովանդակությամբ չծանրաբեռնելու համար ներկայացված են համառոտ:

26/07/2018թ․ ունենալով առաջին մեղադրանքի հիմքում ընկած նյութերը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության է հրավիրել որպես վկա:

26/07/2018թ․ մեղադրանք է առաջադրվել արարքի համար, որը կատարման պահին հան­ցագործություն չի հանդիսացել /Սահմանադրական կարգի տապալում, որը քրեականաց­վել է 2009 թվականին


Կալանավորման միջնորդության նյութերի մի մասը, առկա լինելով նախապես, պաշտ­պաններին է տրամադրվել դատական նիստից 25 րոպե առաջ: Կալանքի միջնորդության քննության վերաբերյալ դատական ծանուցումը պաշտպանին է տրվել նիստից 25 րոպե առաջ

Ռոբերտ Քոչարյանին ժամը 22:00-ի դատական նիստի ծանուցագիրը հանձնելու նպատա­կով այն տրվել է անվտանգության աշխատակցին 23:05-ին: Սեղմ ժամկետում դատական նիստի վերանշանակումը օգտագործելով, օգտագործելով մինչ օրս չբացահայտված տե­ղեկատվությունը /այն է՝ ԱԱԾ ստացված տվյալներ/, չունենալով բավարար հիմքեր, նույն օրը քննիչը հետախուզում է հայտարարել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, մինչդեռ վեր­ջինս միայն հաջորդ օրը տեղեկանալով դատական նիստի մասին, առավոտյան ներկայա­ցել է դատարան:

Դատարանը ստանալով կալանավորման միջնորդությունը 26.07.2018թ․ ժամը 18:00-ից հետո, դատական նիստ է նշանակել նույն օրը 22:00-ին՝ հնարավորություն չտալով պաշտպաններին ծանոթանալ միջնորդությանը կից ծավալուն նյութերին: Դատական նիստը հետաձգել է 2 ժամով, որպեսզի ապահովի հնարավորություն քննիչների համար դատական նիստի մասին ծանուցել Ռոբերտ Քոչարյանին, միևնույն ժամանակ մերժելով պաշտպանների խնդրանքը նյութերին ծանոթանալու համար բավարար ժամանակ տրամադրելու:

27/06/2018թ․ դատարանը, անտեսելով նախագահի անձեռնմխելիությունը և կալանավոր­ման մյուս պայմանների բացակայությունը, կալանավորել է Ռոբերտ Քոչարյանին: Հետա­գայում հայտնի է դարձել, որ դատարանի որոշումը կայացվել է ԱԱԾ տնօրենի, ՀՔԾ պետի, վարչապետի միջամտության արդյունքում: Առ այսօր որևէ իրավական գնահատա­կան չի տրվել նշված անձանց գործողություններին:

30/07/2018 թվականին քննիչը որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի ամբողջ գույքի վրա կալանք դնելու մասին՝ առանց պատճառաբանության և հիմնավորման, ինչով ան­հիմն սահմանափակել է վերջինիս սեփականության իրավունքը: Նման գործողություն­ներով հիմնավորվել է առանց քրեական գործի համար անհրաժեշտության քրեադատա­վարական հնարավոր բոլոր եղանակներով Ռոբերտ Քոչարյանի դեմ ճնշումներ գործա­դրելու նպատակը: Իրավունքի խախտումը ճանաչվել է ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարանների կողմից:

02/08/2018թ․ քննիչը կատարել է առերեսում Ռոբերտ Քոչարյանի և Արշակ Կարա­պե­տյանի միջև՝ Ռոբերտ Քոչարյանի բացակայությամբ: Մասնավորապես, քննիչին նախա­պես հայտնվել է, որ իր նախաձեռնած գործողությունը իրավաչափ չէ, ինչից հետո պարոն Քոչարյանը և փաստաբանը դուրս են եկել քննչական գործողության սենյակից, սակայն հետագայում պարզվել է, որ քննիչ Մուշեղյանը շարունակել է գործողությունը, արձա­նագրել վկայի խոսքերը, իսկ առերես հարցաքննության արձանագրության մեջ կատարել է կեղծիք՝ նշել է, որ միայն վկայի խոսքից հետո է Ռոբերտ Քոչարյանը հեռացել:

06/08/2018թ․ քննիչը Ռոբերտ Քոչարյանի առանձնատնից և գրասենյակից առգրավել է քրեական գործի համար նշանակություն չունեցող գույք և փաստաթղթեր, բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն, օրինական զենքեր, որոնց վերաբերյալ հետա­գայում չի ստացվել որևէ տվյալ քրեական գործի հետ առնչության մասին, սակայն առ այսօր առանց իրավական հիմքերի չեն վերադարձվել առգրավված իրերը: Ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարանների կողմից արձանագրվել է Ռոբերտ Քոչար­յանի իրավունքների խախտումը:

13/08/2018թ․ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ազարյանի որոշումից հետո՝ խափանման միջո­ցի բացակայության պայմաններում քննիչը չի կատարել իր պարտակա­նությունը ինքնուրույն, առանց դիմումի անհա­պաղ վերադարձնել Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը, ինչպես նաև անհիմն մերժել է անձնագիրը վերադարձնելու միջնորդու­թյունը: 29/08/2018թ․ քննիչին հեռախոսազանգով տեղեկացվել է, որ նշված անձնագիրը չվերա­դարձնելը հակասում է ՀՀ Սահմանադրական դատարանի 2017թ․ ՍԴՈ-1360 որոշ­մանը, այդ որոշման օրինակը հաջորդ օրը առձեռն հանձնվել է քննիչին՝ համապատաս­խան հիմնավորումների ընդգծմամբ, կրկին առաջարկվել է առանց լրացուցիչ բողոքար­կումների կատարել համապատասխան գործողությունը /անձնագրերի վերադարձը/, ինչը չի կատարվել: Դատական բողոքարկման արդյունքում դատարանի կողմից ճա­նաչվել է Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը քննիչի այդ գործողություններով:

Հակառակ 13/08/2018թ․ վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշման՝ 05/09/2018թ․ քննիչը ընտրել է նոր խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մա­սին, թեև վերաքննիչ դատարանի որոշումը բացառել է ոչ միայն կալանքի հնարավո­րու­թյունը, այլև առհասարակ որևէ խափանման միջոցի, քանի որ արձագրված է եղել Նախա­գահի անձեռնմխելիության առկայությունը, և այդ որոշումը օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահից:

Հակառակ 13/08/2018թ․ վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշման՝ 05/09/2018թ․ քննիչը չի դադարեցրել քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատ­մամբ՝ անձեռնմխելիության հիմքով, մինչդեռ պարտավոր էր, քանի դեռ որոշումը բեկանված չէր:

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցների հրապարակումից հետո հարուցված քրեական գործով քննչական կոմիտեն, դատախազությունը, դատարանները հրաժարվել են Ռոբերտ Քոչարյանին ճանաչել հանցագործությունից տուժող՝ չնայած ակնհայտ փաս­տերին, որ հեռախոսազրույցների բովանդակությունը վերաբերվել է նրան կալանավորած դատավորին դատական ակտ կայացնելու ցուցում տալուն,

Առանց որևէ թույլատրելի ապացույցի վկայակոչման քննիչը համարել է, որ Ռոբերտ Քոչար­յանի որդիներին պատկանող գույքը փաստացի պատկանում է Ռոբերտ Քոչարյանին և նրանց գույքը առանց հիմնավորման և պատճառաբանության 25/10/2018թ․ դրել է կալանքի տակ: Թեև քննության ընթացքում որևէ նոր բան չի բացահայտվել, սակայն Լևոն Քոչարյանի գույքը ազատվել է կալանքից դատախազի կողմից /նախնական հիմքը փաստորեն համարվել է անհիմն/, սակայն շարունակվել են պահպանվել Սեդրակ Քոչարյանի գույքի նկատմամբ սահմանափակումները: Նշվածից ակնհայտ է, որ դատավարական գործիքներով ճնշումները ուղղվել են ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլև նրա ընտանիքի անդամների նկատմամբ:

Կալանավորման վերաբերյալ միջնորդությունների քննության համար քննիչի կողմից ներկայացվել են միակողմանի ընտրված նյութեր, պաշտպաններից և դատարաններից թաքցրել է գործի այն նյութերը, որոնցով հերքվում են իր պնդումները, որպես օրինակ՝ չեն ներկայացվել տասներկու անձանց ցուցմունքներ, որոնցով հերքվում է Արշակ Կարապետյանի ցուցմունքի մի նախադասության՝ քննիչի ենթադրյալ մեկնաբանու­թյունը: Ընդ որում, ունենալով այդպիսի ցուցմունքներում առկա հակասություններ՝ քննիչը չի նախաձեռնել իրականացնել առերես հարցաքննություններ, հետևաբար չի կատարել գործի բազմակողմանի քննություն, չի ցանկացել «վնասել» իր պնդումները, ըստ իրեն, հիմնավորող ապացույցները: Հատկանշական է նաև այն, որ քննիչը ոչ միայն ինքը դատարանին չի ներկայացրել հիմնավոր կասկածը հերքող ապացույցները, այլև այդպիսի ապացույցների առկայության վերաբերյալ հարցերին տվել է խուսափողական պատասխաններ՝ ցուցադրելով դիտավորություն թաքցնելու դրանք դատարանից:

ՀՀ վճռաբեկ դատարանը, իր լիազորությունների անցմամբ բեկանել է Ռոբերտ Քոչարյա­նին ազատ արձակելու որոշումը և գործը ուղարկել է վերաքննիչ դատարան նոր քննու­թյան, թեև ինքը պետք է կայացներ վերջնական որոշում, ինչը հաստատվել է ՀՀ Սահմա­նադրական դատարանի կողմից՝ 07/05/2019թ․ որոշմամբ:

Վերաքննիչ քրեական դատարանը վճռաբեկ դատարանի որոշման հիման վրա սկսել է գործի քննություն, գործը մակագրվել է դատավորի՝ հիմք ընդունելով դատավորների միջև անցկացված վիճակահանությունը, ինչը նախատեսված չէ օրենքով, և խախտել է «օրենքի հիման վրա ստեղծված» դատարանի կողմից գործի քննության իրավունքը:

Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի 07/12/2018թ․ դեմ բերված վճռաբեկ բողոքը՝ զրկելով պարոն Քոչարյանին իր դեմ կայացված դատական ակտը առնվազն մեկ ատյան բողոքարկելու հնարավորությունից:

Ընդհանուր իրավասության դատարանը անհապաղ քննության ենթակա՝ գրավ կիրա­ռելու մասին միջնորդության քննությունը հետաձգել է 12 օրով, այնուհետև առհասարակ քննության չի առել այդ միջնորդությունը:

Կալանքի ժամկետը երկրորդ և երրորդ անգամ երկարացնելիս ընդհանուր իրավասու­թյան դատարանների կազմերը ձևավորվել են օրենքի պահանջի խախտմամբ, դատա­րանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի կամայական որոշումներով՝ ինչով խախտվել է «օրենքի հիման վրա ստեղծված» դատարանի կողմից գործի քննության իրավունքը:

Քննիչը անհիմն մերժել է թիվ 62202608 քրեական գործի նյութերի տրամադրումը՝ գործի քննության օբյեկտիվությունը և բազմակողմանիությունը գնահատալու հնարավորու­թյունից զրկելով պաշտպաններին: Ավելին, մերժման որոշման մեջ բացահայտ նշել է, որ այդ գործից անջատված գործին կցված են մեղադրյալներին վերաբերող և նրանց մեղսա­գրվող արարքներն ապացուցող բոլոր փաստաթղթերը: Մինչդեռ, գործի օբյեկտիվ, բազ­մակողմանի և լրիվ քննությունը պահանջում է ներկայացնել ոչ միայն մեղսագրվող արարքներն ապացուցող փաստաթղթեր, այլև դրանք հերքողները:

Նախաքննության ավարտից հետո քննիչը գործի նյութերին ծանոթանալու համար պաշտպանության կողմից տվել է ակնհայտ անհամաչափ ժամկետ՝ գործնականում ընդունված ժամկետից կրկնակի քիչ՝ ինչով առանց հիմքերի սահմանափակել է գործի նյութերին ծանոթանալու հնարավորությունը՝ զրկելով արդյունավետ պաշտպանության հնարավորությունից:

Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը երբևէ չի պարզաբանվել, դրանում առկա և մատնանշված անորոշ ձևակերպումները երբեք չեն հստակեցվել քննիչի, դատախազների կողմից, մեղադրանքի անհստակությունը անտեսվել է խափանման միջոցի քննության ժամանակ դատարանների կողմից, չնայած պարզաբանելու պահանջ գրավոր և բանավոր կերպով ներկայացվել է ինչպես Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ պաշտպանների կողմից, որոնց ըստ էության պատասխան այդպես էլ չի տրվել: Ավելին, նշված գործելակերպը հակասում է ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբա­նությանը, որ մեղադրանքի պարզաբանման պայմաններում անձը չի կարող համարվել պատշաճ մեղադրյալ և նրա նկատմամբ կալանք չի կարող կիրառվել:

Գործադիր և օրենսդիր իշխանության կողմից նախաձեռնվել են բացահայտ ճնշումներ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավորներ Ազարյանի և Գրիգորյանի նկատմամբ, վերջինի նկատմամբ ներկայում իրականացվում է քրեական հետապնդում:

Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը քննության է առել ընդհանուր իրավասության դատարանի՝ Սահմանադրական դատարան դիմելու որոշման դեմ բեր­ված բողոքները, թեև դրանք օրենքով սահմանված կարգով մակագրված չեն եղել իրեն:

Վերաքննիչ դատարանը, չունենալով լիազորություն, բեկանել է ընդհանուր իրավասու­թյան դատարանի՝ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը, ինչպես նաև խախ­տելով նախադեպային պրակտիկան, գնահատել է հիմնավոր կասկածի առկայությունը, ինչով միջամտել է ընդհանուր իրավասության դատարանում գործի քննությանը և ապօ­րինի կալանավորել Ռոբերտ Քոչարյանին՝ կիրառելով նորմեր, որոնց համապատաս­խանությունը Սահմանադրությանը վիճարկվել է և այդ հարցը գտնվել է Սահմանա­դրական դատարանի վարույթում,

Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը Ռոբերտ Քոչարյանին զրկել է դատարանում իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից՝ փաստացի կալանավորման հարցը քննելով միայն մեղադրանքի կողմի մասնակցությամբ: Ռոբերտ Քոչարյանը և պաշտպանները ներկա են եղել դատական նիստին և ցանկացել են հանդես գալ և ներկայացնել իրենց դիրքորոշումը, սակայն սկզբում դատարանը ընդունելով որ համապատասխան ընթացակարգերը ամբողջությամբ հստակ չեն օրենքում, իր որոշումներով կամ այլ կերպ չի կարգավորել խնդիրը, իսկ հետո էլ նշվածի հիման վրա զրկել է պաշտպանական կողմին հանդես գալու իրավունքից: Մեր տեղեկություններով սա ՀՀ-ում միակ դեպքն է, երբ կողմը ներկա է դատական նիստին, ցանկանում է հանդես գալ, սակայն դատարանը նրան զրկում է նշված հնարավորությունից:

Վերաքննիչ դատարանը, առանց իրավական հիմքերի, չի վերադարձրել քրեական գործի նյութերը ընդհանուր իրավասության դատարան՝ խոչընդոտելով գործի քննությունը շարունակելուն:

Ընդհանուր իրավասության դատարանի ավելի քան մեկ ամիս քննության չի առել ստա­նալուց հետո անմիջապես քննության ենթակա միջնորդությունները՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման այլ միջոց ընտրելու կամ գրավ կիրառելու վերաբերյալ: