Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Քոչարյանի աջակիցներին գիշերը տարել են ոստիկանություն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից 4 հոգու Ոստիկանության աշխատակիցները առանց որեւէ հիմնավորման երեկ գիշեր բերման են ենթարկել Երեւանի Ոստիկանության Կենտրոնի բաժին: Այս մասին այսօր` հուլիսի 29-ին, Կառավարության շենքի մոտ իրականացվող ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց բերման ենթարկվածներից մեկը:

«Գիշերը ժամը 3-ին չորս անձի բերման են ենթարկել անհիմն, բիրտ ուժ կիրառելով, Մաշտոց- Թումանյան փողոցների խաչմերուկից: Ըստ էության, նրանք մեզ ճանաչում էին, հետեւում էին, քաղաքացիական հագուստով անձինք հարձակվեցին մեզ վրա, ուժ կիրառեցին, այնուհետեւ մոտեցան Ոստիկանության պարեկապահակային ծառայության աշխատակիցները եւ հատուկջոկատայինները, որոնք մեզ մեքենա նստեցրին եւ բերման ենթարկեցին: Երբ մենք խնդրեցինք ներկայացնել բերման ենթարկելու իրավական հիմքերը, ոչ մի բացատրություն չտվեցին, իսկ բաժանմունքում արդեն փորձեցին արդարանալ, որ մենք անօրինական գործունեություն ենք իրականացրել, դրա համար են բերման ենթարկել, իսկ արդեն արձանագրության մեջ գրեցին, որ մենք չենք ենթարկվել Ոստիկանության օրինական պահանջին»,- ասաց նա:

Բերման ենթարկվածների փաստաբան Վահե Եփրիկյանն էլ ասաց, որ Ոստիկանության բաժնում իրեն հայտնել են՝ Քոչարյանի աջակիցների նկատմամբ իրականացվել է վարչական ձերբակալում. «Մենք արդեն մի քանի անգամ խոսել ենք, ասել, որ պետք չի մարդկանց տանել, դեկլարատիվ բաների համար մի քանի ժամ պահել բաժնում: Ըստ էության, նրանք զբոսնում էին, ակցիայի իրականացումը չի մեկնարկել, քանի որ մարդիկ օբյեկտիվորեն հնարավորություն էլ չեն ունեցել իրականացնել ակցիան: Ամբողջ խնդիրն այն է, որ նոր Հայաստանում, Երեւան քաղաքում մարդիկ իրենց համար զբոսնում են, ու Ոստիկանությունը նման գործելաոճ է նախընտրում: Ոստիկանության աշխատակցին ասել են` մի հատ ներկայացի, եղբայր, ինչի՞ համար ես բերման ենթարկում, ոչ ներկայանում է, ոչ բան, թեւերը ծալում է, ծեփում է ասֆալտին ու բերման ենթարկում Ոստիկանության մոտակա բաժին: Ի՞նչ օրինական պահանջի մասին է խոսքը, ճիշտ է՝ կա նման ձեւակերպում` ոստիկանի օրինական պահանջին ենթարկվելու անհրաժեշտություն, բայց ոստիկանը պետք է որեւէ բան պահանջի, իսկ այս դեպքում ոստիկանության գործողությունները խելամիտ չեն»:

Քոչարյանի աջակիցների խոսքով՝ բերման ենթարկվելու ժամանակ իրենք պաստառներն էին պատրաստում, որ բերեն այսօրվա ակցիային, եւ ոստիկանության գործողություններն ուղված են իրենց վախեցնելուն, սակայն դա իրենց վրա որեւէ ազդեցություն չի թողել: Նշենք, որ առավոտյան բերման ենթարկվածներին ազատ են արձակել։

Նշենք, որ երկրորդ նախագահի աջակիցներն իրենց հետ պաստառներ են բերել, որոնց վրա գրված է՝ «Հաղթանակ, Ռոբերտ Քոչարյան»: Ակցիան հսկում են մեծ թվով ոստիկաններ:

Այսօր լրանում է ՀՀ երկրրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քրեական հետապնդման ենթարկելու մեկ տարին: