Ռոբերտ Քոչարյանի գործը պետք է մակագրվի այլ դատավորի. Ալումյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը պետք է մակագրվի այլ դատավորի, որն էլ պետք է անհապաղ քննի Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով հարցին, թե դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցման պարագայում ո՞վ պետք է քննի Քոչարյանի խափանման միջոցի հարցը։
Ալումյանը նշեց, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը իր վարույթում գտնվող քրեական գործը պետք է հանձնի այլ դատավորի։
«Քանի որ այս հարցում օրենսդրական կարգավորում չկա՝ կամ գործը պետք է գործը մակագրվի այլ դատավորի, որն էլ պետք է քննի գրավի միջնորդությունը կամ գրավի միջնորդությունը առանձին պետք է մակագրվի մեկ այլ դատավորի»,–ասաց նա։
Նշենք, որ արդեն մեկ ամիս է դատարանը Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության գործով դատական նիստ չի նշանակում։ Երեկ էլ հայտնի դարձավ, որ ԲԴԽ որոշմամբ կասեցվել են Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները։
Հիշեցնենք որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ։
Քոչարյանը երրորդ անգամ կալանավորվել է հունիսի 25-ին. Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ որոշել էր կալանավորել Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա եւ մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել եւ գործն ուղարկել նոր քննության։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...