Իր անկախությունը արժևորող ցանկացած դատավոր պետք է կանգնի դատավոր Գրիգորյանի կողքին. Արշակ Վարդանյան
Ցանկացած դատավոր պետք է կանգնի դատավոր Դավիթ Գրիգորյանի կողքին։ Նման կարծիք NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը՝ անդրադառնալով իր գործընկերոջ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցմանը։
«Բացառապես ներքին համոզմունքով առաջնորդվող և արդարադատություն իրականացնող, իր արտաքին և ներքին անկախությունը արժևորող ցանկացած դատավոր ևս պետք է կանգնի դատավոր Դավիթ Գրիգորյանի կողքին, սա իմ անձնական կարծիքն է` անկախ Դավիթ Գրիգորյանի հետ ունեցած բարեկամական կապից»,–ասաց դատավորը։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արմեն Հարությունյանի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել միջնորդություն՝ երեք դրվագով ՀՀ ՔՕ 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին։ Հաջորդ օրը ԲԴԽ–ն որոշում է կայացրել միջնորդությունը երկու դրվագներով բավարարել, իսկ մեկով՝ մերժել։ Այսպիսով օրենքի ուժով դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են։ Ավելի վաղ՝ հուլիսի 16–ին խուզարկություն էր իրականացվել Գրիգորյանի աշխատասենյակում, արդյունքում առգրավվել էր երեք համակարգիչ, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի գործին վերաբերող կրիչներ և փաստաթղթեր։
Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն է։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ