Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Զինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆ Կրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերից Եվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համար ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին Իրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերին Ոստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե Կասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունը Վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1 Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Մարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդում Ուկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. Զելենսկի Ռանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համար

Զինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆԿրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերիցԵվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համարԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանինԻրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերինՈստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեԿասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունըՎարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենՄարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդումՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. ԶելենսկիՌանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համարՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդըS&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարըԵրևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվԵրևանն ազատ է ՀԱՊԿ-ն լքելու որոշում կայացնելու հարցումՉինաստանը պետք է արձագանքի. ԶելենսկիՀԱՊԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը սպառված է, գոհ կլինեմ, եթե մեզ հեռացնեն կազմակերպությունից. վարչապետՆոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումըԴավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղըՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքըԴատական համակարգը շարունակում է մնալ նախկին վերնախավերի շահերի պաշտպանը․ ՓաշինյանՍեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներՊուտինը հույս ունի, որ մենք հոգնել ենք․ ԶելենսկիԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներն անցնելու են Նռնաձոր-Ագարակ երթուղով. վարչապետը մանրամասներ է հայտնել նախագծի վերաբերյալՆորվեգիան ծրագրում է 2027-ին Ուկրաինային հատկացնել 9,2 մլրդ դոլարՉինական ընկերությունը ստեղծել է մոծակներ ոչնչացնող ԱԲ-լազերՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին«Կիևը ջինին բաց թողեց, դե ստացեք պատասխանը»․ Պուտինը սպառնացել է2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերն անօրինական ենՈւզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցըՊետք է վերջ տանք Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացինՄտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029-ի ընթացքում. վարչապետՂազախստանի նախագահամետ «Ադիլետ» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 71%-ըՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցերՉորրորդ Հանրապետությունը հիմնադրված է. Նիկոլ ՓաշինյանՌուսաստանը պատրաստ է ՀՀ հետ բուսասանիտարական վերահսկողության մասին կառուցողական երկխոսություն սկսել․ ՕվերչուկԳվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով«Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ըՏնտեսական պատերազմի շարունակման դեպքում «անգամ մեկ կաթիլ նավթ չի արտահանվի» Հորմուզի նեղուցով. ՌեզայիՀՀ և ԱՄՆ մասնագետները ներկայացրել են փաստահենք քաղաքականության մշակման համատեղ նախագիծըՎթարային ջրանջատում Աբովյան քաղաքումՄեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. Փաշինյան

Դատական համակարգում փոփոխությունների համար դավադիր սցենար էր մշակվել. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

ՀՀ-ում հեղափոխություն տեղի չի ունեցել, իսկ դատական իշխանությանը պետք է նուրբ մոտենալ: Դատաիրավական համակարգում փոփոխությունների համար դավադիր սցենար էր մշակվել Գագիկ Ջհանգիրյանի կողմից, ինչի «զոհը» դարձավ Վահե Գրիգորյանը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքական վերլուծությունների ակունք» կենտրոնի տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով իշխանության օրակարգում գտնվող դատական իշխանությանը վերաբերող փոփոխություններին:

«Երբ Փաշինյանը հայտարարեց, որ կամ ինքը կդառնա վարչապետ, կամ երկիրը վարչապետ չի ունենա, բացատրում էր նրանով, որ պետք է գործադիր իշխանություն ձևավորվի, ընտրվեց և ձևավորեց գործադիր իշխանություն, այնուհետև սլաքներն ուղղվեց ԱԺ-ի վրա, և կուլմինացիան հոկտեմբերի 2-ն էր, երբ ԱԺ-ն շատ ճիշտ օրենքի նախագիծ էր բերել և ընդունեց: Հիշում եք, թե հակաօրինական ձևով ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ին: Այնուհետև Փաշինյանը հայտարարեց, որ ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է լինեն դեկտեմբերի իննին, մի խոսքով ճանապարհ էր հարթում, որպեսզի իր ծրագրերն իրականացներ: Այսինքն, գործադիր իշխանության հարցը լուծվեց, օրենսդիր իշխանության հարցը լուծվեց, և պարզվեց, որ դրանք որևէ փոփոխություն չբերեցին Հայաստանին, և հիմա մնացել է դատական իշխանությունը, բայց դատական իշխանությունը ավանդական և նուրբ ոլորտ է և պետք է դատական իշխանությանը նուրբ մոտենալ, և այն, որ ասում է դատական իշխանությունն անպայման պետք է փոխենք, ապա եթե իսկապես հեղափոխություն է լինում, թերևս, հասկանալի է դա, սակայն մեզ մոտ հեղափոխություն տեղի չի ուենցել, և համակարգը չի փոխվել, եթե չասեմ ավելին: Դա պատճառ է դիտվում, որ դատական իշխանությունը թույլ չի տալիս պետության զարգացմանը, բայց մինչ այդ ասում էր տնտեսական հեղափոխության մասին, ինչը ծրագիր էլ մնաց»,-ասաց Ռուբեն Հակոբյանը:

Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ նպատակը միանձնյա իշխանություն ձևավորելն է, ինչ վերաբերում է գործադիր իշխանությանը, ապա այն երբևէ այսքան ոչ պրոֆեսիոնալ չի եղել, բացառությամբ 2-3 կադրի, այդ թվում՝ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի:

Ինչ վերաբերում է օրենսդիր իշխանությանը, ապա Ռուբեն Հակոբյանն ասաց, որ այնտեղ որոշ պատգամավորների աշխատանքային գրքույկը սկսվել է լրացվել միանգամից ԱԺ պատգամավոր աշխատելու մասին տեղեկությամբ:

Անդրադառնալով Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովին՝ Ռուբեն Հակոբյանն ասաց, որ նախ այդ հանձնաժողովը պետք է անդրադառնա այն հարցին, ինչ ժամանակին ասել է Նիկոլ Փաշինյանը. «Տարբեր հարթակներից, գոնե իմ ներկայությամբ, Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, որ Ապրիլյան պատերազմն Ադրբեջանը համաձայնեցրել է Ռուսաստանի հետ, և ՌԴ-ն է նպատել, որ այդ պատերազմը տեղի ունենա: Հիմա այդ հանձնաժողովի թիվ մեկ հարցը պետք է լինել ճշտել Փաշինյանի այդ հայտարարությունը՝ այն համապատասպանում է իրականությանը, թե ոչ»:

Ինչ վերաբերում է դատական համակարգում փոփոխություններին, ապա այդտեղ դավադրական սցենար է գրված, ում կյանքի նպատակը, ըստ բանախոսի, ՀՀ գլխավոր դատախազ լինելն է. «Խորհրդարոնւմ Փաշինյանն ու Ջհանգիրյանն ինձ մոտ էին նստում, և հիշում եմ, որ երբ Փաշինյանը Սերժ Սարգսյանի իմպիչմենտի հարցն էր բարձրարցել, Գագիկ Ջհանգիրյանը չմիացավ և հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանն ասաց՝ քո կյանքի նպատակը գլխավոր դատախազ դառնալն է, և դու այսօր քծնում ես իշխանություններին: Այն եզակի դեպքերից է, որ պետք է համաձայնեմ Փաշինյանի հետ: Կարծես պետությունը կրակն է ընկել»:

Դիտարկմանը, թե Ջհանգիրյանը նման կարևոր դերակատարություն ունի այսօրվա իշխանության համար, և այդ դեպքում ինչն է Փաշինյանին խանգարում նրան նշանակել գլխավոր դատախազ, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ նախ Ջհանգիրյանի՝ Սահմանադրական դատարանի հետ կապված սցենարը տապալվեց. «Նախ այդ սցենարը տապալվեց, որին Վահե Գրիգորյանը զոհ գնաց»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: