Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համար ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին Իրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերին Ոստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե Կասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունը Վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1 Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Մարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդում Ուկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. Զելենսկի Ռանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համար ՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինա Նրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենք

Եվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համարԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանինԻրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերինՈստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեԿասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունըՎարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենՄարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդումՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. ԶելենսկիՌանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համարՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդըS&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարըԵրևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվԵրևանն ազատ է ՀԱՊԿ-ն լքելու որոշում կայացնելու հարցումՉինաստանը պետք է արձագանքի. ԶելենսկիՀԱՊԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը սպառված է, գոհ կլինեմ, եթե մեզ հեռացնեն կազմակերպությունից. վարչապետՆոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումըԴավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղըՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքըԴատական համակարգը շարունակում է մնալ նախկին վերնախավերի շահերի պաշտպանը․ ՓաշինյանՍեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներՊուտինը հույս ունի, որ մենք հոգնել ենք․ ԶելենսկիԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներն անցնելու են Նռնաձոր-Ագարակ երթուղով. վարչապետը մանրամասներ է հայտնել նախագծի վերաբերյալՆորվեգիան ծրագրում է 2027-ին Ուկրաինային հատկացնել 9,2 մլրդ դոլարՉինական ընկերությունը ստեղծել է մոծակներ ոչնչացնող ԱԲ-լազերՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին«Կիևը ջինին բաց թողեց, դե ստացեք պատասխանը»․ Պուտինը սպառնացել է2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերն անօրինական ենՈւզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցըՊետք է վերջ տանք Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացինՄտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029-ի ընթացքում. վարչապետՂազախստանի նախագահամետ «Ադիլետ» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 71%-ըՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցերՉորրորդ Հանրապետությունը հիմնադրված է. Նիկոլ ՓաշինյանՌուսաստանը պատրաստ է ՀՀ հետ բուսասանիտարական վերահսկողության մասին կառուցողական երկխոսություն սկսել․ ՕվերչուկԳվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով«Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ըՏնտեսական պատերազմի շարունակման դեպքում «անգամ մեկ կաթիլ նավթ չի արտահանվի» Հորմուզի նեղուցով. ՌեզայիՀՀ և ԱՄՆ մասնագետները ներկայացրել են փաստահենք քաղաքականության մշակման համատեղ նախագիծըՎթարային ջրանջատում Աբովյան քաղաքումՄեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. ՓաշինյանԶբոսաշրջիկների թիվն աճում է՝ ծախսերը՝ նույնպես Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է. վարչապետ
Հայաստան

Առգրավել են բացառապես Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ. նոր մանրամասներ

Հուլիսի 17-ին դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ գալիս:

Խուզարկության օրը Հատուկ քննչական ծառայությունը հաստատել էր լուրը, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկել են:

Քրեական գործի հարուցումը, որը մատնանշել էր ՀՔԾ-ն, փետրվարին ՀՀ Գլխավոր դատախազությունը մերժել էր, և գործը հարուցվել է այն բանից հետո, երբ Դավիթ Գրիգորյանը, բավարարելով միջնորդությունը, կալանքից ազատել էր Ռոբերտ Քոչարյանին:

Խոսքը Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի մասին է (Պաշտոնեական կեղծիքը. 1. Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):

Եվ թեպետ պատկան մարմինները, միմյանց հերթ չտալով, հանրությանը համոզում էին, որ դատավորի աշխատասենյակի խուզարկությունը որևէ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի գործի հետ, այնուամենայնիվ, խիստ անհասկանալի է, թե այդ դեպքում 314-րդ հոդվածի որ դիսպոզիցիային համապատասխան են աշխատասենյակից առգրավվել կրիչներ, որոնցում եղել են Ռոբերտ Քոչարյանի գործին վերաբերող նյութեր:

«Առգրավել են այդ գործին չառնչվող, այլ բացառապես Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ: Խուզարկության գործողության ժամանակ չեն պատճառաբանում, թե ինչու են առգրավում այս կամ այն փաստաթուղթը կամ կրիչը, սակայն մենք դիմել ենք թե գլխավոր դատախազին, թե Բարձրագույն դատական խորհրդին, Մարդու իրավունքների պաշտպանին` Դավիթ Գրիգորյանի բոլոր հիմնարար իրավունքների խախտման ու դրանք անհապաղ վերացնելու համար»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը:

Մեր հարցին, թե ի՞նչն էր հատկապես նրանց հետաքրքրում` Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված, Գեորգի Մելիքյանը պատասխանեց, որ չի կարող ասել, թե ի՞նչն էր հետաքրքրում, ընդամենը կարող է ասել, թե նրանք ի՞նչ են արել:

«Ապօրինի կերպով, առանց դատարանի որոշման՝ խուզարկել են դատական նիստերի քարտուղարի աշխատասենյակը, որտեղից առգրավել են հենց Ռոբերտ Քոչարյանի գործին վերաբերելի միջնորդություններ և կրիչներ»,- նշեց փաստաբանը` հավելելով, որ տեղում նայել են, ստուգել, համակարգչով գործարկել, պարզել են, որ դրանք 314-րդ հոդվածի գործի հետ որևէ առնչություն չունեն, բայց և այնպես առգրավել են:

Այլ մանրամասներ Գեորգի Մելիքյանը խոստացավ հայտնել դատախազության և ԲԴԽ-ի արձագանքներից հետո:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ինքը` Դավիթ Գրիգորյանը, կասկածներ էր հայտնել, որ իր շուրջ ստեղծված գործընթացը կարող է կապ ունենալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել էր Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը:

«Հանդիպեցինք իր հետ, քննարկեցինք իր բոլոր մտահոգությունները: Տվեցինք մեզ հուզող բոլոր հարցերը՝ կապված և՛ իր մտահոգությունների, և՛ մեր մտահոգությունների հետ, որովհետև մենք էլ ունենք որոշակի հարցեր, որոնք պետք է ստանան պատասխաններ: Ինքը հայտնեց իր կասկածները, որ այս գործը կարող է կապ ունենալ Քոչարյանի գործի հետ: Հիմա մենք դիմելու ենք գործը հսկող դատախազին, որպեսզի վերջինից էլ մի քանի պարզաբանում ստանանք, որի արդյունքում կձևավորվի մեր վերջնական դիրքորոշումը, և կկատարենք մեր հայտարարությունը»,- ասել էր Բեքմեզյանը:

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում