Անդրիաս Ղուկասյանի մեղադրանքը խստացվեց
«Նոր Հայաստան»-ի անդամ Անդրիաս Ղուկասյանի մեղադրանքը խստացվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը:
Անդրիաս Ղուկասյանը, որին անցած տարվա օգոստոսին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, այժմ մեղադրվում է նաեւ ՔՕ 34-219-րդ 3-րդ մասի 1-ին կետով, (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու փորձ, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) 34-218-րդ 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելու փորձ, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) և 34-235-րդ 3-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելու փորձ, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից):
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանն արդեն 8 ամիս է՝ գտնվում է անազատության մեջ:


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս