Խուզարկությունն իրականացվել է Քոչարյանի գործով փաստաթղթեր, կրիչներ հայտնաբերելու և առգրավելու համար
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը, խուզարկություն, առգրավում կատարելու գործողությունները վիճարկվել են գլխավոր դատախազին, ինչպես նաև իրազեկել և տեղյակ է պահվել Բարձրագույն դատական խորհուրդին։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com—ի հետ զրույցում ասաց Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։
Նրա խոսքով՝ իրավապահների կողմից գործողություններն ապօրինի են իրականացվել․ «Քրեական գործում առանձնացրել ենք 5 կետից ձևակերպումներ, որտեղ նշված է, որ Դավիթ Գրիգորյանի կողմից կատարվել է պաշտոնեական կեղծիք, նրա մոտ կարող են պահվել քրեական օրենքով արգելված այլ իրեր ու առարկաներ։ Այս բոլորն ուղղակի ձևով մատնանշում են, որ առկա է կասկած, որ Դավիթ Գրիգորյանը կատարել է ենթադրյալ որևէ հանցագործություն, տվյալ դեպքում՝ պաշտոնեական կեղծիք։ Սակայն, ըստ օրենքի, հսկող դատախազը պարտավոր էր դիմել ԲԴԽ-ից ստանալ համաձայնություն, նոր դատավորի նկատմամբ իրականացնեին քրեական հետապնդում, այնինչ նման համաձայնություն ԲԴԽ-ն չի տվել։ Այս ամենը փաստում է, որ քրեական գործը ապօրինի է հարուցված, և ապօրինի իրականացվող քրեական հետապնդում է իրականացվում»,- ասաց փաստաբանը։
Պաշտպանից հետաքրքրվեցինք՝ Դավիթ Գրիգորյանի դեմ իրականացվող գործողություններում քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է, փաստաբանը նշեց․ «Ես կարող եմ փաստն արձանագրել՝ թիրախավորված քննություն է իրականացվում, մասնավորապես՝ խուզարկությունն իրականացվել է Ռոբերտ Քոչարյանի գործով փաստաթղթեր, կրիչներ հայտնաբերելու և առգրավելու համար։ Դա ապացուցում է խուզարկության արձանագրությունը, որտեղ քննիչը մատնանշել է բացառապես և հիմնականում Ռոբերտ Քեչարյանի գործին վերաբերելի միջնորդություններ և կրիչներ։ Նա նույնիսկ կրիչը գորձարկել է համակարգչում, տեսել է` կան Քոչարյանի գործին վերաբերող միջնորդություններ, որոնցից 43 թերթը տպել է և կցել արձանագրությանը։ Ի՞նչ իրավասությամբ, ի՞նչ առնչություն ունի 314 հոդվածի գործը Ռոբերտ Քոչարյանի գործի հետ»,- նշեց փաստաբանը՝ հետևությունները թողնելով մեզ։
Մելիքյանը նշեց նաև, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը դեռևս արձակուրդում է։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ