Փաշինյանը տեղյակ է, որ Մարտի 1-ին տանկի թրթուրների տակ ճզմված մարդիկ չեն եղել. Ալումյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը «չհաջողված հիպերբոլա» է համարում վարչապետի վերջին հարցազրույցներից մեկում նրա ձեւակերպումը, թե. «Ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ասում են, որ ես իրավունք ունեմ զինված ուժերն ու տանկերը մտցնեմ Երեւան եւ ցանկացած ընդդիմադիր դրսեւորում ճնշեմ տանկի թրթուրների տակ»:
«Եթե վարչապետը մայրաքաղաք տանկեր մտնելու հետ կապված հիպերբոլա է օգտագործել միտքը ուժեղացնելու համար, ապա չհաջողված հիպերբոլա է, իսկ եթե պարոն Փաշինյանը իրոք կարծում է, որ Մարտի 1-ին տանկեր են մտել ու թրթուրների տակ մարդկանց են ճզմել, ապա պարոն Փաշինյանը երևի տանկ տեսած չկա, բայց գոնե ինքը տեղյակ է, որ թրթուրի տակ ճզմված մարդ չի եղել էդ իրադարձությունների ժամանակ, մնացածը ես էդ կարգի գաղափարները եկեք չմեկնաբանեմ»,- ասաց նա:
Փաստաբանը հավելեց, որ Փաշինյանի հայտարարությունների հետ կապված իրենք աշխատում են բանավեճի չբռնվել, քանի որ մեկ անգամ արդեն Փաշինյանը հրաժարվեց իր արտահայտությունից` ասելով, որ ինքը Քոչարյանին ի նկատի չի ունեցել` ասելով մարդասպան:
«Մենք դատի ենք տալու, Փաշինյանը գալու է, ասի` ես Քոչարյանին ի նկատի չեմ ունեցել, դրա համար մենք այս ոլորտում մեկնաբանություններ չունենք, նախապես ասում ենք` ինքը երեւի Քոչարյանին ի նկատի չի ունեցել»,- ասաց Ալումյանը:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո