Քոչարյանի կողմից Երևան տանկեր մտցնելը բացարձակ ապատեղեկատվություն է. Քոչարյանի պաշտպան. Տեսանյութ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազության բողոքի քննությունը։ Դատական նիստին ներկայացել է նաև Ռոբերտ Քոչարյանը, իսկ մեղադրողները չէին ներկայացել։ Այս իսկ պատճառով նիստը հետաձգվեց։
Նիստի ավարտից հետո Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նման բողոք ներկայացնելն անհիմն է․ «Ամոթալի է նման բողոք ներկայացնելն առհասարակ»։ Անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության կողմից Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկելուն, Խուդոյանը նշեց․
«Ընդհանուր առմամբ մահոգիչ է, առգրավել են նյութերը, որոնք վերաբերում են պարոն Քոչարյանի գործին, դա լուրջ ազդակ է, որ անհանգստություն ունենանք գործի տեսանկյունից։ Ցանկացած անհամաչափ գործողություն, եթե լինում է, մենք չենք զարմանում։ Ես ընդամենը հիմք եմ ընդունում փաստաբանի հայտարարությունը, որ առգրավել են գործին առնչվող նյութեր»։
Խոսելով նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարզազրույցի այն հատվածի մասին, երբ ասել էր, որ եթե, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ապա ինքը կարող է Զինված ուժերը դուրս բերել քաղաքի կենտրոն, տանկերի թրթուրների տակ ժզմել ընդդիմությանը, պաշտպանն ասաց․ «Պարոն Փաշինյանն իրավունք ունի Զինված ուժերը դուրս բերել։ Ես այստեղ ենթատեսքտ եմ տեսնում, որ պարոն Քոչարյանն է տանկեր մտցրել, սակայն գործի մեջ չկան նյութեր, որ պարոն Քոչարյանը տանկեր է մտցրել»։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ