Հետաձգվեց Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ որոշման դեմ բողոքի քննությունը
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, հուլիսի 19-ին հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։
Վերաքննիչ բողոքը բերած դատախազը չի ներկայացել նիստին՝ պատճառաբանելով, որ այդ ժամին պետք է մասնակցի մեկ այլ գործի քննությանը:
Դատավոր Նիկողոսյանը ընդմիջել է նիստը։ Այդ ընթացքում կապ է հաստատվել դատախազի հետ՝ ճշտելու համար նոր նիստ նշանակելու օրն ու ժամը, որպեսզի նա ներկա լինի։ Քննարկվել է նաև Ռոբերտ Քոչարյանի՝ նիստին ներկա լինելու ժամը։ Ըստ այդմ՝ սույն գործով հաջորդ նիստը կկայանա հուլիսի 24-ին՝ ժամը 12:00-ին։
2018 թվականի հուլիսի 30-ին՝ Ռ․ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց 4 օր անց, կալանք է դրվել ինչպես նրա գույքի, այնպես էլ բանկային հաշիվների վրա:
Հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մասնակի բավարարել էր պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը՝ արձանագրելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում:
Դատական նիստը հետաձգվեց մինչև հուլիսի 24-ը:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ