Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համար ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին Իրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերին Ոստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե Կասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունը Վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1 Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Մարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդում Ուկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. Զելենսկի Ռանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համար ՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինա Նրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենք

Եվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համարԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանինԻրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերինՈստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեԿասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունըՎարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենՄարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդումՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. ԶելենսկիՌանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համարՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդըS&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարըԵրևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվԵրևանն ազատ է ՀԱՊԿ-ն լքելու որոշում կայացնելու հարցումՉինաստանը պետք է արձագանքի. ԶելենսկիՀԱՊԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը սպառված է, գոհ կլինեմ, եթե մեզ հեռացնեն կազմակերպությունից. վարչապետՆոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումըԴավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղըՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքըԴատական համակարգը շարունակում է մնալ նախկին վերնախավերի շահերի պաշտպանը․ ՓաշինյանՍեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներՊուտինը հույս ունի, որ մենք հոգնել ենք․ ԶելենսկիԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներն անցնելու են Նռնաձոր-Ագարակ երթուղով. վարչապետը մանրամասներ է հայտնել նախագծի վերաբերյալՆորվեգիան ծրագրում է 2027-ին Ուկրաինային հատկացնել 9,2 մլրդ դոլարՉինական ընկերությունը ստեղծել է մոծակներ ոչնչացնող ԱԲ-լազերՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին«Կիևը ջինին բաց թողեց, դե ստացեք պատասխանը»․ Պուտինը սպառնացել է2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերն անօրինական ենՈւզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցըՊետք է վերջ տանք Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացինՄտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029-ի ընթացքում. վարչապետՂազախստանի նախագահամետ «Ադիլետ» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 71%-ըՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցերՉորրորդ Հանրապետությունը հիմնադրված է. Նիկոլ ՓաշինյանՌուսաստանը պատրաստ է ՀՀ հետ բուսասանիտարական վերահսկողության մասին կառուցողական երկխոսություն սկսել․ ՕվերչուկԳվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով«Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ըՏնտեսական պատերազմի շարունակման դեպքում «անգամ մեկ կաթիլ նավթ չի արտահանվի» Հորմուզի նեղուցով. ՌեզայիՀՀ և ԱՄՆ մասնագետները ներկայացրել են փաստահենք քաղաքականության մշակման համատեղ նախագիծըՎթարային ջրանջատում Աբովյան քաղաքումՄեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. ՓաշինյանԶբոսաշրջիկների թիվն աճում է՝ ծախսերը՝ նույնպես Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է. վարչապետ

«Նիկոլ Փաշինյանը, «որպես բուտկա», սեփականաշնորհել է դատախազությունը» (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը, «որպես բուտկա», սեփականաշնորհել է դատախազությունը եւ դատախազ Արթուր Դավթյանին, նաեւ «որպես բուտկա» սեփականաշնորհել է Կենտրոնական ընտեւրական հանձնաժողովը, ոստիկանությունը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը։

«Նա մի տարի առաջ չէր ասում՝ ՍԴ–ն սեփականաշնորհված բուտկա է, իսկ հիմա այս կառույցը չի կատարում Նիկոլ Փաշինյանի քաղաքական նպատակները»,–նշեց նա։

Փոստանջյանը նաեւ միտում է տեսնում այն հարցապնդման մեջ, որում նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը 3.5 տարի բանտում է անկացրել.

«Հրայր Թամրազյանը հարցապնդում է անում, որ Նիկոլ Փաշինյանը նստել է 3.5 տարի, սակայն դուք էլ եք լուսաբանել, գիտեք, որ նա եղել է բանտում 1 տարի 9 ամիս, որից մի մասը «Կոշ» ՔԿՀ–ում, որտեղ, ասում էին, դրսեւորել է «գործ տվողի» վարքագիծ, որից հետո նրա հովանավորյալ Սերժ Սարգյանը նրան տեղափոխում է «Արթիկ» ՔԿՀ, որտեղ ապահովում է այնպիսի պայմաններ, որ նա շփում չունենա մյուս դատապարտյալների հետ, եւ հատուկ գործարքով նա դուրս է գալիս ՔԿՀ–ից։ Ընդ որում, համաներումը կարող էր լինել 3.5 տարի պատիժը կրելուց հետո»։

Նա վստահ է՝ եթե չի փոխվել երկրի քաղաքական կառուցվածքը, ապա դժվար թե հնարավոր լինի փոխել դատական համակարգը.

«Ակնհայտ է մի բան, որ Սահմանադրության փոփոխության խնդիր Նիկոլ Փաշինյանը չի տեսնում։ Մինչեւ դատական կառուցվածքին փոփոխությունը պետք է փոխվեր պետության քաղաքական կառուցվածքը։ Նա օգտվեց Սերժ Սարգսյանի «կայուն մեծամասնության» ձեւակերպումից, ձեւավորեց իր ցանկությամբ խորհրդարան, ռեյթինգային համակարգը չփոխվեց, կուսակցությունների մասին օրենքը չփոխվեց, ընտրական օրենսգիրքը չփոխվեց, ընտրություններ կազմակերպող մարմինը՝ ԿԸՀ–ն չփովեց եւ այլն։ Եթե դու պետության քաղաքական կառուցվածքը չես ցանկանում բարեփոխել, ապա դատական կառուցվածքն ինչ էլ անես, չի բարեփոխվելու»։

Փոստանջյանի կարծիքով՝ Փաշինյանը ՍԴ–ում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով է ցանկանում փոփոխություն կատարել. «Նա ուղղակի ցանկանում է իրեն ոչ հնազանդ անձանց՝ ի դեմս դատավորների, փոխել։ Նա մի գլուխգործոց հայտարարություն արեց՝ ասաց, թե ինչու ՍԴ դատավորներն անընդհատ չփոխվեն, ժողովուրդը թող իմանա, թե նրանք ինչ գործունեություն են ծավալում, նրանք իրենց գործունեությունը ծավալում են գրավոր ընթացակարգով, այսինքն՝ նա չի տարբերում ինչ է ներկայացնում ՍԴ–ն, ամբողջ Եվրոպական դատարանը հիմնականում իր գործունեությունը ծավալում է գրավոր ընթացակարգով, այսինքն բարձրագույն դատարանները որոնք մեկնաբանում են օրենքները գրավոր ընթացակարգերով են գործխում, այնտեղ կենտրոնացած է իրավագիտական միտքը։ Մի դեպքում ինքը համաձայն է, որ մյուս դատավորներն Առաջին ատյանում, Վերաքննիչում, Վճռաբեկում պաշտոնավարեն մինչեւ թոշակի գնալը, իսկ տվյալ դեպքում ասում է պետք է փոխենք։ Այսինքն, չիմանալով՝ այդ ինստիտուտն ինչ է ներկայացնում եւ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ նա ուզում է բարեփոխում իրականացնել»։

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ պետք է ոչ թե խոսել Սերժ Սարգսյանի կողմից գործարքի մասին, այլ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին. «Այո՛, Սերժ Սարգսյանի կողմից պետական դավաճանություն է եղել, ո՞ւր է հաղորդումը հանցագործության մասին, մենք միայն տեսնում ենք հատվածական մոտեցում, որոնք կապված են Նիկոլ Փաշինյանի քաղաքական ծրագրերի ու ցանկությունների հետ»։

Փաստանջյանի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրոյական մեկնարկից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին բերեց քաղաքականություն եւ դարձրեց քաղական բանտարկյալ։

«Նա հայտարարում է, որ եթե Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ապա ես կարող եմ տանկեր հանել փողոց։ Եղբա՛յր, տանկեր փողոց առաջին անգամ հանել է Լեւոն Տեր–Պետրոսյանը, երկրորդ անգամ այդ կրակողները կրակեցին մարդկանց վրա։ Կանչի՛ր պատասխանատվության բոլորին, քաղաքական գնահատական տո՛ւր, իրավական ընթացակարգերով հիմնավոր մեղադրանք առաջադրի՛ր, ոչ թե անգրագետ մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանին դարձրու քաղաքական բանտարկյալ»,–նշեց նա։

Փոստանջյանի համոզմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկությունը եւ առգրավումները կանխարգելիչ միջոց է. «Մի տարի անց որոշում են իրականցնել դատավոր Դավիթ Գրիգորյանի սենյակի խուզարկություն, սա միանշանակ պրիմիտիվ եւ կանխարգելիչ միջոց է, որ ոչ ոք չհամարձակվի օրենքով շարժվի, այլ կատարի իրենց քաղաքական կամքը»։