Վենետիկի հանձնաժողովը փաստեց՝ Քոչարյանի գործում իշխանությունը միջամտել է դատարանների գործունեությանը. Սարգիս Գրիգորյան
NEWS.am-ի հարցին պատասխանում է GPARTNERS իրավաբանական գրասենյակի գործընկեր Սարգիս Գրիգորյանը։
Ի՞նչ կարծիք ունեք Վենետիկի հանձնաժողովի վերջին արձանագրության վերաբերյալ:
Վենետիկի հանձնաժողովը 119-րդ նստաշրջանի ընթացքում արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին դատարանի որոշումից հետո՝ մայիսի 19-ին, վարչապետ Փաշինյանը խիստ քննադատության է ենթարկել դատարաններին, իր աջակիցներին հորդորել է դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակել, ինչպես նաև հայտարարել դատական համակարգի նորացման մասին։
Այս հայտարարությունը արձանագրում է մի պարզ փաստ, որ Քոչարյանի գործում գործադիր իշխանությունը միջամտել է դատարանների կամ դատավորների գործունեությանը։ Ավելին, Վենետիկի հանձնաժողովը նաև անուղղակիորեն փաստում է, որ վարչապետ Փաշինյանը ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք դատարանների կամ դատավորների նկատմամբ:
Թե՛ վարչապետ Փաշինյանը և թե՛ այլ պետական պաշտոնյաներ պարտավոր էին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք վտանգում էին և վնասում էին դատարանների անկախությունը:
Վենետիկի հանձնաժողովը հաստատեց պաշտպանական թիմի այն պնդումները, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զրկված է իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունից, և դատարանները անկախ ու անաչառ չեն, ինչպես նաև գործի քննությունը անարդարացի է:
Վենետիկի հանձնաժողովի այս արձանագրությունը կներկայացվի ՄԻԵԴ, որը, ի թիվս այլոց, կապացուցի, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, քանի որ նա ենթարկվում է հետապնդումների` քաղաքական շարժառիթներով։
Ակնհատ է` գործ ունենք «կամընտրական արդարադատության» հետ։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...