Թուրքիան հաստատել է С-400-ների դետալներով 4-րդ ռուսական ինքնաթիռի վայրէջքը երկրում
Թուրքիան հաստատել է С-400-ների դետալներով 4-րդ ռուսական ինքնաթիռի վայրէջքը երկրում
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է թուրքական «Մյուրթեդ» ավիաբազայում С-400 զենիթահրթիռային համալիրների բաղադրիչներով նոր խմբաքանակով 4-րդ ռուսական օդանավի վայրէջքը:
«С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարումը վերսկսվել է այսօր: С-400-ների բաղադրիչներով չորրորդ ռուսական օդանավը վայրէջք է կատարել «Մյուրթեդ» ավիաբազայում»,- ասվում է երկրի պաշտպանության նախարարության թվիթերյան էջում:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, երեկ Թուրքիա է հասել ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների բաղադրիչների առաջին խմբաքանակը: Դրանք տարվել են Անկարայի նահանգում գտնվող «Մյուրթեդ» ավիաբազա:
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից միջազգային սկանդալ է հրահրել. Միացյալ Նահանգները պահանջում է հրաժարվել գործարքից և փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգեր: Հրաժարվելու դեպքում Վաշինգտոնը հետևանքներով է սպառնացել:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել:
Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը երեկ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է Թուրքիա ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման մասին հաղորդագրություններով:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո