Կառուցվել է Քոչարյանի օրոք
Եւ կրկին հյուր ունենք եւ կրկին այդ հյուրին «նոր» Հայաստանի ղեկավարները շտապեցին զբոսանքի տանել Հյուսիսային պողոտա: Ընդգծենք, այն պողոտա, որը կառուցվել է իրենց կողմից քաղաքական հետապնդման ենթարկվող եւ այժմ կալանավորված Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ:
Ճակատագրի հեգնանքով, երբ Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զբոսնում էր նույն այդ պողոտայով, այն փակ էր Ռոբերտ Քոչարյանի աջակիցների համար: Իրոք, տարօրինակ ժամանակներ են:
Ավելացնենք նաեւ, որ Դոնալդ Տուսկին Հյուսիսային պողոտան ցույց տվողները ժամանակին Քոչարյանին ծանր մեղադրանքներ էին ներկայացնում նույն այդ պողոտան կառուցելու համար: Իսկապես կարելի էր մի լավ ծիծաղել այս ամենի վրա, եթե այս պատմությունն այսքան տխուր չլիներ:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը եւս այս գործում առաջամարտիկ էր: Հյուսիսային պողոտան, ըստ նրա, չպետք է կառուցվեր, Հյուսիսային պողոտայի տեղում պետք է մնային նախկին կավածեփ եւ խարխուլ տները:
Ռոբերտ Քոչարյանը հաշվի չէր առնում պոպուլիստական քննադատությունները: նա էժան հեղինակության չէր ձգտում եւ առանց ավելորդ աղմուկի աջակցում էր պողոտայի կառուցմանը, հասկանալով, գիտակցելով, թե ինչ կարեւոր կառույցի է վերածվելու այն:
Այսօր Նիկոլ Փաշինյանն ինքն է ապացուցում իր քայլերով, որ ինքը սխալ էր, իսկ Քոչարյանը ճիշտ: Մնում է, որ նման համարձակություն ունենա եւ այդ մասին բարձրաձայն հայտարարի:
Նիկոլ Փաշինյանն այնքան սիրեց Ռոբերտ Քոչարյանի կառուցած Հյուսիսային պողոտան, որ անգամ այնտեղ Եվրոպայի հրապարակ հորինեց եւ հանդիսավոր բացում կազմակերպեց: Գուցե հոգու խորքում նաեւ երազում է պատմությունը վերաշարադրելու եւ Հյուսիսային պողոտայի կառուցումն իրեն վերագրելու մասին:
Վահրամ Գեւորգյան
Top-News.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո