Թուրքիայում 176 զինվորականի ձերբակալելու օրդեր է տրվել
Ստամբուլի դատախազությունը տվել է 176 զինվորականների ձերբակալելու օրդեր, որոնց կասկածում են Թուրքիայում արգելված «ֆեթուլլականների ահաբեկչական կազմակերպությանը» (FETO) մասնակցության մեջ, հայտնում է Անատոլիական գործակալությունը:
Կասկածյալների թվում են բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ մեկ գնդապետ, 2 փոխգնդապետ, 5 մայոր, 7 կապիտան, 100 ավագ լեյտենանտ, 18 լեյտենանտ: Ներկայումս ուժայիններն անցկացնում են նրանց ձերբակալելու գործողություն:
2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի ԶՈՒ մի խումբ զինվորներ եւ սպաներ նախաձեռնել էին պետական հեղաշրջման փորձ: Հիմնական դիմակայությունը ծավալվել էր Ստամբուլում եւ Անկարայում, զոհվել էր 250 մարդ՝ չհաշված խռովարարներին, ավելի քան 2 հազարը վիրավորվել էր:
Անկարան FETO-ին մեղադրում է խռովության կազմակերպման մեջ: Թուրքիայում FETO-ին օժանդակելու գործերով դատապարտվել են հազարավոր մարդիկ:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո