Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճը Նևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառով Այդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. Պապիկյան Հայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ով ՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթ Առաջին անգամ, բայց շարունակական․ անցկացվել է Jermuk City Fest 2026-ը «Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր մարզային գրադարաններում Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառում Պակիստանի ԶՈՒ ղեկավարը մեկնում է Իրան 400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ Փաշինյան Քուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը Կիև Զինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆ

Գարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճըՆևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառովԱյդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. ՊապիկյանՀայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ովՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթԱռաջին անգամ, բայց շարունակական․ անցկացվել է Jermuk City Fest 2026-ը«Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր մարզային գրադարաններումԳրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառումՊակիստանի ԶՈՒ ղեկավարը մեկնում է Իրան400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ ՓաշինյանՔուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը ԿիևԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆԿրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերիցԵվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համարԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանինԻրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերինՈստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեԿասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունըՎարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենՄարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդումՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. ԶելենսկիՌանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համարՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդըS&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարըԵրևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվԵրևանն ազատ է ՀԱՊԿ-ն լքելու որոշում կայացնելու հարցումՉինաստանը պետք է արձագանքի. ԶելենսկիՀԱՊԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը սպառված է, գոհ կլինեմ, եթե մեզ հեռացնեն կազմակերպությունից. վարչապետՆոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումըԴավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղըՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքըԴատական համակարգը շարունակում է մնալ նախկին վերնախավերի շահերի պաշտպանը․ ՓաշինյանՍեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներՊուտինը հույս ունի, որ մենք հոգնել ենք․ ԶելենսկիԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներն անցնելու են Նռնաձոր-Ագարակ երթուղով. վարչապետը մանրամասներ է հայտնել նախագծի վերաբերյալՆորվեգիան ծրագրում է 2027-ին Ուկրաինային հատկացնել 9,2 մլրդ դոլարՉինական ընկերությունը ստեղծել է մոծակներ ոչնչացնող ԱԲ-լազերՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին«Կիևը ջինին բաց թողեց, դե ստացեք պատասխանը»․ Պուտինը սպառնացել է2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերն անօրինական ենՈւզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցըՊետք է վերջ տանք Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացին

Նկարագրել, որ ամբողջ հանրապետությունը սեռական բռնության է ենթարկվում, անթույլատրելի է

Ինքս որպես մասնագետ կարող եմ փաստել, որ այո, երկրում կան, եղել են և դեռ պահպանվում են բռնությունները, այդ թվում նաև սեռական բնությունները, ինչպես ցանկացած երկրում, ցանկացած ազգության մեջ, անգամ զարգացած, գերզարգացած երկրներում, բոլոր տեղերում էլ կա, իսկ թե ինչու այսպիսի ալիք բարձրացավ, իրականում ինձ համար էլ էր հետաքրքրիր. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով արդեն մի քանի օր համացանցում տարածվող «բռնության ձայնը» հեշթեգով գրառումներին, որոնք ներկայացնում են անանուն մարդկանց, որոնք սեռական բռնության են ենթարկվել:

«Տեսնելով այդ գրառումները՝ ինքս ուզում էի առաջին օրը հասկանալ, թե այդ ինչ է կատարվում: Երկրորդ օրը կրկին տեսա, որ նման գրառումների ալիքը բավականին շատ է, երրորդ օրն էլ նորից խառնված են մարդիկ, ընդ որում էմոցիոնալ դաշտը բավականին բարձր է, որովհետև այն մարդիկ, որոնք պատահական են կարդում, պատահական են տեսնում այս ամեն ինչը, բավականին լուրջ էմոցիոնալ դրսևորումներ են ունենում: Արդյունքում՝ դուրս է գալիս, որ մենք բռնության դեմ քարոզը օգտագործում ենք բռնության ենթարկելով այն մարդկանց, որոնք այս ամեն ինչից զերծ են»,- ասաց նա:

Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ այո, իրազեկման կարիք կա և դրա մասին խոսք անգամ լինել չի կարող: «Այն, որ տեղեկատվություն տալու կարիք կա, դրա մասին էլ խոսք անգամ լինել չի կարող, բայց չես կարող երբևէ իրազեկել բռնության առկայության մասին՝ բռնություն ցուցադրելով, բռնություն կարդալ տալով կամ էմոցիոնալ դաշտը նման հուզական վիճակում պահելով: Այդպես լինի, ստացվում է մենք մեր հեռուստաեթերում, եթե տեսնում ենք բռնության տեսարաններ, պետք է ասենք՝ գիտեք մենք բռնության դեմ ենք պայքարում, դրա համար շուրջ օրը հեռուստասերիալները բռնություն են քարոզում և այսպիսի պատասխանով մենք կարող ենք հանգիստ այլևս չմտածել, որ եթերը բռնության քարոզող է, այլ կմտածենք հակառակը՝ բռնություն ցույց տալով, եթերը պայքարում է բռնության դեմ»,- նշեց պատգամավորը:

Հարցին՝ ի՞նչ միտում է տեսնում ինչո՞ւ է սա արվում, պատգամավորը պատասխանեց. «Հավանաբար հեռահար մտքեր կան: Ինչ-որ ակցիա է, դա ակնհայտ է, որովհետև սա մասսայականություն ունի: Այսինքն՝ մեկ, երկու հոգու կողմից չեն այդ գրառումները, բավականին մասսայական գրառումներ են և արձագանքն էլ մեկ կամ երկու հոգու կողմից չէ, այլ կրկին մասսայական է: Դրա համար ակնհայտ է, որ ինչ-որ հեռահար նպատակ կա, բայց թե որն է նպատակը, հստակ այս պահին ասել չեմ կարող, ենթադրություններ կլինեն, եթե ասեմ»:

Դիտարկմանը՝ խոսվում էր Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման մասին և այդ պատճառով են նման գրառումները, Հովսեփյանը այս վարկածը չբացառեց: «Հավանական է՝ նաև այդպես է, ինչո՞ւ ոչ: Ուղղակի այս պահին հստակ չեմ կարող ասել, որովհետև դեռ օրակարգում չկա այդ հարցը»,- նշեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է թեմայի շուրջ իր արտահայտած դիրքորոշումից հետո մանդատը վայր դնելու պահանջներին և հարցին՝ ովքե՞ր են դա պահանջողները, Սոֆյա Հովսեփյանն ասաց. «Պահանջողները շատ տարբեր մարդիկ են, այսինքն՝ LGBT համայնքի ներկայացուցիչներն են: Քիչ առաջ էլ տեսա, որ վերջերս ԱԺ ամբիոնից ելույթ ունեցած տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանն է պահանջել, որ հրաժարական տամ: ՀԿ սեկտորի անձիք են, կան նաև կուսակցական անձիք, որոնք ամեն անգամ տեսնում են իմ ինչ-որ գրառում և կապ չունի, թե ինչի մասին, եթե ես եմ ասել, առաջին արձագանքն է՝ պետք է մանդատս վայր դնեմ: Հիմնականում ՀԱԿ կուսակցության անդամներն են»:

Սոֆյա Հովսեփյանը վստահեցրեց «Իմ քայլը» խմբակցությունում իր մանդատը վայր դնելու մասին քննարկումներ չեն եղել, նման պահանջ էլ չի եղել: «Նման որևէ քննարկում չի եղել, չի էլ կարող լինել: Ի՞նչ քննարկում պետք է լինի: Ես իմ կարծիքն եմ հայտնել, ընդ որում, որևէ կերպ որևէ կասկած կամ հերքում չի կարծիքս: Ասել եմ՝ բավական է էպիզոդներ ներկայացնեք որպես ազգային արժեք, որպես ազգային նկարագիր: Հստակ է, որ կա երկրում բռնություն, դա որևէ մեկը եթե հերքի, այդ մասին ես ինքս կասեմ, որ ապատեղեկացված է և հերքում է, բայց մասսայական նկարագրել, որ ամբողջ հանրապետությունը սեռական բռնության է ենթարկվում, դա ուղղակի անթույլատրելի է և էպիզոդները չի կարող որպես ազգի նկարագիր ներկայացնել»,- ասաց նա:

Նշենք, որ Սոֆյա Հովսեփյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել և անդրադարձել էր «բռնության ձայնը» հեշթեգով գրառումներին: «Բավակա՛ն է էպիզոդները ներկայացնեք որպես ազգային նկարագիր՝ հանուն ձեր գաղափարների տարածման: Չի ԱՆՑՆԵԼՈՒ»,-գրել էր նա:

Այս գրառումից հետո պատգամավորին սկսել էին քննադատել և պահանջել մանդատը վայր դնել, նա էլ հանդես էր եկել մեկ այլ գրառմամբ. «Ես ինձ համար հանգիստ քնած էի, մեկ էլ ելա տեսնեմ ի՞նչ...

Մանդատդ դի՛ր, մենք քեզ չենք ընտրել, որ դու ասես ՉԻ Անցնելու: Հարգելիներս, հունվար ամսից էդ խնդրի հետ հաշտ չեք: Չհասկացաք, որ էդ առաջարկն ինձ ոչ վախեցնում է, ոչ անհանգստացնում է: Թե կան մարդիկ, ովքեր հավակնում են, խոստանում եմ հինգ տարին լրանալուց հետո մտածել:

Հա այնուամենայնիվ չի անցնելու»: