Հայ եւ ադրբեջանցի հոգեւոր առաջնորդների հանդիպման անտեսանելի կողմերը
Արդեն վեցերորդ անգամ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայիս հոգեւոր առաջնորդները կհանդիպեն։ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի եւ Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպումը Մոսկվայում է նախատեսվում՝ Համայն Ռուսիո պատրիարքի նախաձեռնությամբ։
«Ինձ թվում է՝ այս հանդիպումը ռուսներին է պետք, այն տեսանկյունից, որ իրենք կարող են երկուսին էլ նստեցնել եւ բաժանել»,- մեկնաբանում է Լեւոն Շիրինյանը։
Հանդիպման հիմնական թեման Արցախի հարցն է լինելու։ Այդպիսի մի հանդիպում էլ 2010 թվականի ապրիլի 26-ին Բաքվում է եղել։ Կրոնապետերի համաշխարհային գագաթաժողովից հետո Գարեգին Երկրորդը հանդիպեց Իլհամ Ալիեւին, իսկ դրան նախորդել էր Ադրբեջանի եւ Ռուսաստանի կրոնապետերի հետ զրույց Արցախի թեմայով։ Հանդիպումից հետո Գարեգին Երկրորդը Բաքվում այսպիսի խոսք էր ուղղել. «Խաղաղությունն է մեր ուղին, մեր ճանապարհը։ Պատերազմը ոչ միայն չարիք է մարդկության համար, այլ նաեւ չարիք է Աստծու առջեւ»։
Աշխարհում հոգեւոր առաջնորդները հաճախ են փորձում հեղինակությամբ նպաստել հակամարտությունների կարգավորմանը։ Հռոմի Պապն ամեն առիթ օգտագործում է Սիրիայում պատերազմը դադարեցնելու կոչեր անելու համար։ Լեւոն Շիրինյանն ասում է. «Քաղաքականության մեջ այս տարածքում եկեղեցու դերը որեւէ տեղ չունի, Արցախի հարցի մասին է խոսքը։ Հակառակը, կա ներքին խնդիր ժողովրդի ոգին բարձրացնել, պետությունը կազմակերպել»։
Հայ եկեղեցու մասնակցությունը քաղաքական գործընթացներին քաղաքագետին զարմացնում է։ Այդ մասնակցությունը ողջունելի էր լոկ այն ժամանակաշրջանի համար, երբ հայերը չունեին անկախ պետություն։ Լեւոն Շիրինյանն ասում է. «Երբ որ հիմա պետությունը կա, Կաթողիկոսի ի՞նչ գործն է։ Հայոց Հայրապետը լավ կլինի սեփական ժողովրդի խնդիրներով զբաղվի, որով ընդհանրապես չի զբաղվում, եղած անօրինականություն, բռնության մթնոլորտ, դատարաններ, դատախազություն, ասում է՝ եկեղեցին գործ չունի։ Բա էդտեղ ի՞նչ գործ ունի»։
Լինի հոգեւոր առաջնորդների հանդիպում, թե նախագահների մակարդակով բանակցությունների վերսկսում, Արցախի հարցը մոտ ապագայում լուծման չի գնում։ Այլ հարց է, որ ցանկացած հանդիպում ադրբեջանցիների ու հայերի միջեւ, կոնկրետ նպատակի ծառայում է։
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն ասում է. «Նույնիսկ եթե դու լավ գիտես, որ հակառակ կողմը պատրաստվում է յուրաքանչյուր պահ վերսկսել ռազմական գործողությունները, իմաստ ունի այն առումով, որ եթե հանդիպումներ չլինեն ռազմական տարբեր մակարդակի էսկալացիա՝ սկսած սահմանում դիվերսիայից եւ վերջացրած լայնամասշտաբ պատերազմով, դրա հավանականությունը պարզապես մեծանում է»։
Ադրբեջանի ու Հայաստանի կրոնապետերը կհանդիպեն նախագահների թույլտվությամբ։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը