Իտալիայում մի քանի վայրկյանում ապամոնտաժվել է ավելի քան 40 մարդու մահվան պատճառ դարձած կամուրջը (տեսանյութ)
Իտալիայի Ջենովա քաղաքում ապամոնտաժել են Մորանդի կամուրջը, որի մասնակի փլուզման հետևանքով 2018թ.-ի ամռանը 43 մարդ էր մահացել, գրում է La Repubblica պարբերականը:
Կամրջի՝ դեռևս կանգուն հատվածների ապամոնտաժումը տևել է ընդամենը 8 վայրկյան: Գործողությունից առաջ հարակից շրջաններից հազարավոր մարդիկ են տարհանվել, որոնք այսօրվա մեջ կարող են տուն վերադառնալ: Երեք հարյուր մետր շառավղով փակվել են նաև հարակից փողոցները:
1200 մետր երկարություն ունեցող Մորանդի կամուրջը կառուցվել էր 1967թ.-ին: 1990-ական թվականներին կամրջի վրա վերանորոգման լուրջ աշխատանքներ են տարվել, իսկ 2016թ.-ին այն վերակառուցվել է: Նշվում է, որ նման կամուրջները սովորաբար ծառայում են առնվազն 100 տարի, սակայն անցած տարվա օգոստոսի 14-ին սողանքի ժամանակ փլվել էր կամրջի 200-մետրանոց հատվածը՝ այդ պահին այնտեղ գտնվող մեքենաների հետ միասին:
Կատարվածից հետո պարզ էր դարձել, որ կոնստրուկցիայի պողպատե կայմապարանները տարիների ընթացքում ջրի հետ փոխազդեցության արդյունքում քայքայվել են: Դրանց վրա կարող էր բացասական ազդեցություն ունենալ նաև ինտենիսվ շարժը. կամրջի վրայով տարեկան միջինը 25 մլն մեքենա է անցել:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից