Արձանագրենք պատմության համար. Լուսավոր Հայաստանը չի կարծում, որ Քոչարյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում
«Լուսավոր Հայաստանը» երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հետապնդման ոչ մի տարր չի տեսնում: Հունիսի 26-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Նրա խոսքով՝ այս գործընթացն իրենք դիտարկում են բացառապես իրավական դաշտի շրջանակում: «Սա բացառապես դատական գործընթաց է: Մեզ համար այս գործընթացը ոչ մի առաջնահերթ նշանակություն չունի: Այս գործընթացը փոխանցվել է արդարադատությանը, եւ այն իր գործը գիտի»,- եզրափակեց Սամսոնյանը:
ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանն իր հերթին նշեց, որ դատական գործընթացն ընթացել է մրցակցության շրջանակում, քանի որ բոլոր կողմերը իրենց իրավունք են վերապահում ցանկացած որոշում բողոքարկելու: «Ե՛վ դատախազությունը, ե՛ւ պաշտպանական կողմը հավասար պայմաններում են: Սա սովորական դատական գործընթաց է, եւ իմ կարծիքով՝ մյուսներից ոչ մի բանով չի տարբերվում»,- վստահ է Սիմոնյանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ