Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճը Նևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառով Այդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. Պապիկյան Հայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ով ՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթ Առաջին անգամ, բայց շարունակական․ անցկացվել է Jermuk City Fest 2026-ը «Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր մարզային գրադարաններում Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառում Պակիստանի ԶՈՒ ղեկավարը մեկնում է Իրան 400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ Փաշինյան Քուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը Կիև Զինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆ

Գարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճըՆևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառովԱյդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. ՊապիկյանՀայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ովՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթԱռաջին անգամ, բայց շարունակական․ անցկացվել է Jermuk City Fest 2026-ը«Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր մարզային գրադարաններումԳրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառումՊակիստանի ԶՈՒ ղեկավարը մեկնում է Իրան400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ ՓաշինյանՔուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը ԿիևԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆԿրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերիցԵվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համարԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանինԻրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերինՈստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեԿասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունըՎարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենՄարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդումՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. ԶելենսկիՌանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համարՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդըS&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարըԵրևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվԵրևանն ազատ է ՀԱՊԿ-ն լքելու որոշում կայացնելու հարցումՉինաստանը պետք է արձագանքի. ԶելենսկիՀԱՊԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը սպառված է, գոհ կլինեմ, եթե մեզ հեռացնեն կազմակերպությունից. վարչապետՆոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումըԴավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղըՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքըԴատական համակարգը շարունակում է մնալ նախկին վերնախավերի շահերի պաշտպանը․ ՓաշինյանՍեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներՊուտինը հույս ունի, որ մենք հոգնել ենք․ ԶելենսկիԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներն անցնելու են Նռնաձոր-Ագարակ երթուղով. վարչապետը մանրամասներ է հայտնել նախագծի վերաբերյալՆորվեգիան ծրագրում է 2027-ին Ուկրաինային հատկացնել 9,2 մլրդ դոլարՉինական ընկերությունը ստեղծել է մոծակներ ոչնչացնող ԱԲ-լազերՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին«Կիևը ջինին բաց թողեց, դե ստացեք պատասխանը»․ Պուտինը սպառնացել է2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերն անօրինական ենՈւզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցըՊետք է վերջ տանք Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացին

Այս իշխանությունից մենք սպասում ենք ցանկացած ապօրինություն. Քոչարյանի գրասենյակի ղեկավար

Հերթական ապօրինի քայլը, որը մեզ համար անսպասելի չէր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Վերաքննիչ դատարանի որոշումն այսպես բնութագրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Ի սկզբանե, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քաղաքականության մեծ բաղադրիչն այն է եղել, որ Ռոբերտ Քոչարյանը մեկուսացվի քաղաքական կյանքից և հնարավորություն չունենա դրան անձամբ մասնակցելու: Բայց կյանքը ցույց տվեց, որ դրանք սին հույսեր են: Այնպես որ, ամեն ինչ առջևում է»,-հայտարարեց 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավարը:

Մեկնաբանելով Վերաքննիչ դատարանի որոշումը` կրկին խափան միջոց կալանքն ընտրելը` Վիկտոր Սողոմոնյանը հիշեցրեց, որ պաշտպանական խումբը բոյկոտել էր դատարանի նիստը և չէր մասնակցում որոշման հրապարակմանը: «Ինչպես հայտարարեց մեր փաստաբանական թիմից Հայկ Ալումյանը, այս դատավորն ու արդարադատությունը միմյանց հետ որևէ կապ չունեն: Պարզ էր, որ նման վարկ ունեցող դատավորը, ում այս գործը բաժին էր հասել շատ կասկածելի ճանապարհով, և որին չէր վստահում դատավարության որևէ կողմ, կարող էր նման ապօրինի որոշում կայացնել»,–ասաց Սողոմոնյանը:

Sputnik Արմենիայի զրուցակիցն ընդգծեց, թե շատ ցավալի է, որ այս դատավորը, ինչպես ինքն է ենթադրում՝ ոչ միայնակ, որոշում է կայացրել, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող և պաշտոնաթող նախագահների միջնորդությունը, անձնական երաշխավորությունը Հայաստանում ոչինչ չարժեն:

«Կարծում եմ, այդ քայլը բացարձակ արտահայտում է այն վարվելակերպը, որը կա Հայաստանի իշխանությունների մոտ Արցախի Հանրապետության հանդեպ»,-նշեց Վիկտոր Սողոմոնյանը։

Նրա կարծիքով` «Մարտի 1-ի» գործի հետ կապված սահմանադրական կարգի տապալման այսպես կոչված այս «նոր դրվագը» ամբողջությամբ քաղաքական է: «Սա իրավական տեսանկյունից որևէ արժեք չներկայացնող գործ է: Միակ նպատակը քաղաքական հետապնդում իրականացնելն է նախկին նախագահի, նաև որոշ զինվորականների, այդ թվում՝ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի նկատմամբ»,–ընդգծեց Սողոմոնյանը։

Հետաքրքրվեցինք, թե Ռոբերտ Քոչարյանն ինչպե՞ս ընդունեց Վերաքննիչ դատարանի որոշումը. Վիկտոր Սողոմոնյանը, ավելի լայն կոնտեքստով անդրադառնալով հարցին, նշեց. «Այս իշխանություններից մենք սպասում ենք ցանկացած ապօրինություն, և դրանցից մեկն էլ սա էր: Եթե ասեմ՝ առանձնապես զարմացել ենք, որ դատարանն ապօրինի որոշում է կայացրել, սուտ կլինի, որովհետև արդեն շուրջ 11 ամիս է, ինչ ապօրինի գործողությունների շարք է իրականացվում նախագահ Քոչարյանի հանդեպ: Այնպես որ, սա հերթական ապօրինությունն է և զարմանալու կարիք չկա»: