Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել Այսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճանները Իրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրին Կանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետ Լուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրը Հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարան Երաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչ ԵՄ, ԵԱՏՄ, արտահանման դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախություն Գարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճը Նևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառով

ՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԻրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրինԿանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետԼուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրըՀայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներԱլավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարանԵրաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչԵՄ, ԵԱՏՄ, արտահանման դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախությունԳարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճըՆևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառովԱյդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. ՊապիկյանՀայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ովՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթԱռաջին անգամ, բայց շարունակական․ անցկացվել է Jermuk City Fest 2026-ը«Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր մարզային գրադարաններումԳրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառումՊակիստանի ԶՈՒ ղեկավարը մեկնում է Իրան400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ ՓաշինյանՔուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը ԿիևԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆԿրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերիցԵվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համարԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանինԻրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերինՈստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեԿասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունըՎարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենՄարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդումՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. ԶելենսկիՌանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համարՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդըS&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարըԵրևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվԵրևանն ազատ է ՀԱՊԿ-ն լքելու որոշում կայացնելու հարցումՉինաստանը պետք է արձագանքի. ԶելենսկիՀԱՊԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը սպառված է, գոհ կլինեմ, եթե մեզ հեռացնեն կազմակերպությունից. վարչապետՆոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումըԴավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղըՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքըԴատական համակարգը շարունակում է մնալ նախկին վերնախավերի շահերի պաշտպանը․ ՓաշինյանՍեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներ

Դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը նպատակ ունի վեր հանել դատարանի կանխակալ վերաբերմունքը. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)

 

Միջնորդությունը վերաբերում է երեկ դատավորի կողմից թույլ տված երկու գործողություններին: Այս մասին Քոչարյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը:

«Առաջինը՝ անհարկի անընդհատ դատավարության մասնակիցներին ու հատկապես պաշտպաններին ընդհատում էր, թույլ չէր տալիս ներկայացնել առարկություններ, դիրքորոշումներ և ընդմիջումից հետո եկավ ու հանկարծակի սկսեց հակառակ դիրքորոշում ներկայացնել: Հարց է առաջանում՝ եթե մենք դրա իրավունքը ի սկզբանե ունեինք, ինչո՞ւ դատարանը հենց սկզբից թույլ չէր տալիս: Այսինքն՝ դատարանի կողմից նախապես ստեղծվեց այդ կոնֆլիկտը, երբ անհարկի սահամանափակումների կարիք չկար»,- ասաց Խուդոյանը:

Պաշտպանի խոսքով՝ երկրորդ մասը վերաբերում էր նրան, որ իրենց մինչև հիմա չի պարզաբանվում, թե ինչ ընթացակարգով պետք է այս վարույթը քննվի: Ըստ նրա՝ դատարանը խուսափողական պատասխաններ է տալիս, հռետորական հարցերով է պատասխանում:

«Մենք ունենք օրենսդրական կանոններ և ընդամենը խնդրում ենք դատարանին ասել՝ շարժվում ենք այս կանոնով: Մենք չենք ասում, որ ասի ինչ ակտ է կայացնելու, մենք ասում ենք՝ ինչ ակտեր կարող է կայացնել ինքը, որովհետև մի դեպքում այդ ակտերի շրջանակը այլ է, մյուսում՝ այլ: Այսինքն, մի պրոցեսում մենք այլ իրավունքներ ու պարտականություններ ունենք, մյուսին՝ մեկ այլ:

Հիմա եթե սպորտային մենամարտի մասնակցություն լինի ու կողմին ասում են պետք է մասնակցես, բայց չեն ասում կանոնները... հիմա մենք, եթե կանոնները չգիտենք, ինչպե՞ս պետք է մասնակցենք: Հետո՝ արդյո՞ք դատարանը մեզ չի զրկելու այնպիսի իրավունքներից, որոնք եթե նախապես կանխորոշեր, չէր կարող զրկել»,- ասաց Խուդոյանը:

Tert.am-ի դիտարկմանը՝ գլխավոր դատախազը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում փորձել է ճնշում գործադրել նախագահող դատարանի վրա, Խուդոյանն ասաց. «Մենք առաջին դատական նիստերից սկսած ներկայացնում ենք իրավական դիրքորոշում, որ այս գործը ապօրինի քրեական հետապնդում է, և բոլոր պաշտոնատար անձինք ապագայում ենթարկվելու են պատասխանատվության այդպիսի ապօրինի գործողությունների համար: Հիմա եթե իրավական պատասխանատվության հնարավորությունը գլխավոր դատախազը և այլ պաշտոնատար անձիք դիտարկում են որպես սպառնալիք, այո՛, կարող ենք արձանագրել, որ դա սպառնալիք է, բայց նույն պահին պետք է արձանագրենք, որ գլխավոր դատախազությունը ՀՀ-ում բոլոր քրեական գործով անցնողներին սպառնում է, դա լուրջ մոտեցում չէ»,- ասաց նա:

Tert.am-ի այն հարցին էլ՝ 12:30-ի նիստի՞ն էլ չի մասնակցելու Ռոբերտ Քոչարյանը և առհասրակ, ինչո՞վ է պայմանավորված նրա արդեն երկու օր է նիստերին չմասնակցելը, Հովհաննես Խուդոյանը պատասխանեց. «Չմասնակցելը պայմանավորված է նրանով, որ նախագահող դատավորի վերջին օրերի գործողությունները վստահություն չեն ներշնչում դատարանի հանդեպ: Եթե դատարանն անհրաժեշտ համարի, որ նա պետք է մասնակցի, նախ դա կլինի որոշակի քննարկման առարկա՝ քննության ընթացքում դատավարության մասնակիցները չունեն պարտականություն ներկայանալու: Այնուամենայնիվ, ասել ենք, եթե դատարանը կգտնի, որ անհրաժեշտ է՝ կներկայանա, սակայն դրանից հետո արդեն առանձին գնահատականի կարժանանա դատավորի այդ դիրքորոշումը»:

Խուդոյանը նշեց՝ հաշվի առնելով այն փաստը, որ նախորդ ինքնաբացարկի միջնորդությունները դատարանը մերժել է, հավանաբար սա էլ կմերժի: «Մեծ հավանականությամբ այս միջնորդությունն էլ է մերժելու, սակայն դա չի նշանակում, որ մենք ժամանակ ենք շահում: Միջնորդությունը ինքնանպատակ չէ, միջնորդությունը նպատակ ունի վեր հանել դատարանի կանխակալ վերաբերմունքը: Եթե վերջնական դատական ակտ կայացնելուց հետո բողոքարկվի, այն բոլոր ինքնաբացարկները ևս կարող են այդ բողոքներում տեղ գտնել»,- նշեց նա: