Ախր, ա՛յ դատավոր Արմեն Դանիելյան, դու նման գործ քննող չես
Փաստաբան Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ախր, այ դատավոր Արմեն Դանիելյան, ախր այ «հարգելի դատարան», դու կարող ես նստել այդ աթոռին, կարող ես մուրճով սեղանին հարվածել, կարող ես խորհրդակցական սենյակ գնալ, որոշում տպել, անգամ կնիք դնել այդ որոշման վրա, բայց միևնույն է` դու նման գործ քննող չես։
Երբ նայում եմ սև պատմուճանով Արմեն Դանիելյանին, լսում նրա «խիստ» դիտողությունները, մշտապես պաշտպանական կողմին ուղղված կշտամբանքները, «ներեցեք»-ը, «հարգելի պարոն»-ը, աչքիս առաջ է գալիս վերջին տասը տարվա նրա գործունեությունը առանձին դրվագներով։
Դրվագներից մեկը, սակայն, ամեն անգամ դաժան վեթինգի անհագ ցանկությունն է առաջանում հոգումս։
2009թ. հունիսի վերջին երկու երիտասարդներ դաժան ծեծի էին ենթարկվել ոստիկանության մի քանի աշխատակիցների կողմից, ու քանի որ արդյունքում նրանց ստացված վնասվածքների լրջությունը (քթի կոտրվածք, գլխուղեղի ցնցում, բազմաթիվ սալջարդներ) այլ տարբերակ չէր թողել, քան ոստիկանություն կանչել շտապ օգնություն, ոստիկանները փորձել էին երիտասարդներին մեղադրել իրենց նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, իբր թե ի պատասխան կիրառված ուժը եղել է համաչափ։ Այդ ժամանակների «ադաթի» համաձայն երիտասարդներին առաջադրվեց մեղադրանք, ապա նրանց կալանավորելու միջնորդություններ ներկակացվեցին դատարան։
Վիրակապված, հազիվ տեղաշարժվող երիտասարդներին առաջին ատյանի դատարանը հրաժարվեց կալանավորել, միջնորդությունը մերժվեց։ Երիտասարդները դատարանից անմիջապես տեղափոխվեցին հիվանդանոց։ 2009թ. հուլիսի 15-ի օրը երբեք չեմ մոռանա. հիվանդանոցից դատարան տեղափոխված երկու երիտասարդներին, որոնցից մեկն այդ օրն էր քթի վիրահատության ենթարկվել, նույն սև շորով դատավոր Արմեն Դանիելյանը կալանավորելու որոշում կայացրեց ու այդ վիճակում ուղարկեց «Նուբարաշեն» ՔԿՀ...
Արմեն Դանիելյանի որոշմամբ այդ տղաները ստիպված եղան 44 օր մնալ անազատության մեջ, մինչև որ ազատ արձակվեցին, ճանաչվեցին տուժող, իսկ նրանց ծեծի ենթարկած ոստիկաններին առաջադրվեց մեղադրանք...
Հ.Գ. երիտասարդներից մեկի` Արթուր Հակոբյանի նկատմամբ բռնությունների գործով քննությունն արդեն ավարտվել է նաև Եվրոպական դատարանում, սպասում ենք որոշման հրապարակմանը։
Հ.Գ.2 Պարոն Դանիելյա՛ն, դատավորի կերպարի մեջ տեղավորվելուց միշտ իմացեք, մենք հիշողության հետ լուրջ խնդիրներ ունենք` ԱՄԵՆ ԻՆՉ ՀԻՇՈՒՄ ԵՆՔ...»


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ