Ինչո՞ւ «Իմ քայլը» հարցեր չուներ Վահե Գրիգորյանին
Հնարավոր է, որ «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Վահե Գրիգորյանին հարցեր չուներ այն պատճառով, որ նրան վաղուց եւ լավ ճանաչում են: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Նա հավաստիացրեց, որ յոթերորդ գումարման Ազգային ժողովի համար «ոչինչ ի սկզբանե չի որոշվել», որ «Իմ քայլը» խմբակցությունը դրական վերաբերմունք ունի Վահե Գրիգորյանի նկատմամբ: «Թաքցնելու բան չկա», - ասաց Միրզոյանը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Գրիգորյանը համոզեց պատգամավորներին իր օբյեկտիվության մեջ, Միրզոյանը նշեց, որ որեւէ բան պնդելը հնարավոր կլինի քվեարկության արդյունքներով: «Եթե 88 ձայնից քիչ լինի, կարելի է ասել, որ ամբողջ խմբակցությանը չի համոզել: Եթե ավելին, ապա նա կարողացել է համոզել նաեւ ընդդիմադիր գործիչներին », - ասաց Միրզոյանը:
Նշենք, որ Գրիգորյանի թեկնածության օգտին քվեարկել է 99 պատգամավոր, 22-ը`դեմ է քվեարկել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...