Ճի՞շտ են շրջանառվող այն լուրերը, որ Արսեն Խառատյանը ծանր թմրանյութերի խոշոր խմբաքանակներ է ներմուծել ՀՀ. (տեսանյութ)
ՎԵՏՕ նախաձեռնությունը դիմել է ԱԱԾ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի հետ կապված «ծանր թմրանյութերի ներմուծման, վաճառքի» մասով շրջանառվող տեղկությունների վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ տեղեկացրել է նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը:
«08.24.2018 թ.՝ մեկ տարի առաջ, Analitik.am կայքը «Վարչապետի խորհրդականը հրաժարական կտա թմրանյութերի հետ կապված սկանդալով» նյութի մեջ գրում է. «Analitik.am-ի տեղեկություններով՝ մոտ ժամանակներս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականներից մեկը հրաժարական կտա: Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը հայտնում է, որ հրաժարականը պայմանավորված է նրանով, որ տվյալ խորհրդականը հայտնվել է թմրանյութերի հետ կապված սկանդալային բացահայտման մեջ: Այս պահին չենք նշում անունը, սակայն հրաժարականը ամենայն հավանականությամբ կլինի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցի ավարտից անմիջապես հետո»,-մեջբերել է Նարեկ Մալյանը:
Նա հիշեցրել է նաև, որ Անգելա Մերկելի այցից հետո առեղծվածային կերպով աշխատանքից ազատվեց ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը: «Նա իր աշխատանքից ազատումը պատճառաբանում է ծիծաղելի և ոչ արժանահավատ ձևով, վերջինս նշում է, որ ազատվել է, քանի որ կարոտել է իր ընտանիքին: Ընդամենը 3 ամիս պաշտոնավարած և պաշտոնին հրաժեշտ տված Արսեն Խառատյանի մասով մի տարի անց առկախ են մնում բազմաթիվ հարցեր, որոնք շարունակում են մնալ հանրային քննարկման տիրույթում»:
Նարեկ Մալյանի ձևակերպմամբ՝ հաշվի առնելով այն, որ ՀՀ իշխանությունը և իշխանությանը սերտաճած պաշտպանները պնդում են, որ որդեգրել են թափանցիկ կառավարման գործելաոճ, խնդրում է այդ գործելաոճի հոգուն համապատասխան պատասխանել հետևյալ հարցերին.
«1. Ճի՞շտ են մեկ տարի առաջվանից շրջանառվող այն լուրերը, որ Արսեն Խառատյանը պարբերաբար ծանր թմրանյութերի խոշոր խմբաքանակներ է ներմուծել Հայաստան Վրաստանի Հանրապետությունից:
2. Ճի՞շտ է, որ Արսեն Խառատյանը զբաղվել էլ իր իսկ ներմուծված ծանր թմրանյութերի վաճառքով ՀՀ տարածքում:
3. Ճի՞շտ է, որ Արսեն Խառատյանը ծանր թմրանյութերը ՀՀ տարածք ապօրինի ներմուծելու նպատակով օգտվել է Վրաստանի Հանրապետության տարածքում գործող ՀՀ դեսպանատան դիվանագիտական պետհամարանիշներից:
4. Ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Վրաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանը Արսեն Խառատյանի հովանավորյալն է և ըստ այդմ, անձեռնմխելի է:
5. Ճի՞շտ է այն տեղեկությունը, որ Արսեն խառատյանը բռնվել է ծանր թմրանյութերի խմբաքանակի հերթական ներմուծման ժամանակ և քաղաքական ղեկավարության կողմից որոշում է կայացվել այդ կապակցությամբ իրավական ընթացք չտալ և հեռացնել Արսեն խառատյանին իր զբաղեցրած պաշտոնից»,- ֆեյբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ նշել է նա:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո